27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ղուկասյանի “ժուչոկ”-ներին վերջ չկա. Առավոտ

“Առավոտ” օրաթերթի ԲՀԿ-ական աղբյուրների պնդմամբ՝ օրեր առաջ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնասենյակի պատերը քանդուքարափ արած Սամվել Բալասանյանի ջանքերը ապարդյուն չեն անցել, նա այնտեղից 6 “ժուչոկ” է հայտնաբերել:

Միգուցե շատերին սա առասպելի ժանրից թվա, սակայն թերթի աղբյուրները հավաստիացնում են, որ այն հարյուր տոկոսանոց ճշմարտություն է: Նրանց մեկնաբանմամբ` եթե Սամվել Բալասանյանը լուրջ տեղեկություններ չունենար “ժուչոկների” մասին, չէր ստանձնի “ռեմոնտի” գործը, որն անչափ ծախսատար է ընտրածախսերի ու Վարդան Ղուկասյանի թողած պարտքերի ֆոնին:

 

Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը հերքել է նշված տեղեկությունը՝ փոխանցելով, որ այն իրականությանը չի համապատասխանում: Մինչդեռ պարոն Բալասանյանի շրջապատից որոշ մարդիկ պնդում են, որ նորընտիր քաղաքապետը պաշտոնապես հերքելուց զատ` այլ տարբերակ չուներ, հաստատելու դեպքում ստիպված է “Չայկայի” պատմության օրն ընկնել` դիմել ոստիկանությանը, քանի որ տվյալ դեպքում գաղտնալսմամբ խախտվում է ոչ միայն նրա անձնական կյանքի իրավունքը, այլեւ ոտնահարվում է հանրային շահը: Իսկ անընդհատ ոստիկանության դռներն ընկնելը այնքան էլ պատվաբեր չէ գյումրեցի պաշտոնյայի համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ