27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հրդեհի նախնական վարկածը` ըստ ՀՀԿ խոսնակի

Henaran.am-ն արդեն հաղորդել է, որ քիչ առաջ հրդեհ է բռնկվել Մելիք- Ադամյան փողոցում տեղակայված ՀՀԿ կենտրոնական գրասենյակի շենքում: Այրվում է շենքի տանիքը: Հրդեհի հանգամանքների շուրջ Henaran.am-ը կարճ զրույց է ունեցել ԱԺ փոխնախագահ , ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:

Արդյոք հրդեհը կարող էր միտումնավոր լինել, փորձել ենք պարզել ՀՀԿ խոսնակից: “Ես որեւէ բան ասել չեմ կարող, ամեն ինչ կպարզեն մասնագետները: Ըստ նախնական վարկած, հրդեհը բռնկվել է հոսանքի լարերից”,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ սա երկորդ միջադեպն է, որը կատարվում է ՀՀԿ-ի հետ: Մայիսի 4-ին “Հանրապետության” հրապարակում ՀՀԿ համերգ-հանրահավաքի ժամանակ դժբախտ դեպք գրանցվեց` պայթեցին գազով լցված փուչիկները, ինչի արդյունքում բազմաթիվ երիտասարդներ տուժեցին: Նրանցից մի քանիսը դեռ բուժում են ստանում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ