26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դաշնակցականները էլի հապաղում են. Երկիր

“Երկիր” թերթի  տեղեկություններով, արդեն հստակ է, թե ովքեր են լինելու Աժ խմբակցությունների ղեկավարները: Այսպես` ՀՀԿ խմբակցությունը դարձյալ կղեկավարի ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Թեեւ ԲՀԿ խմբակցության ղեկավարը կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն է, սակայն խմբակցությունը փաստացի կղեկավարի Վարդան Օսկանյանը, ով կդառնա ԲՀԿ խմբակցության քարտուղարը, եթե, իհարկե, ԲՀԿ-ն կոալիցիայի մաս չկազմի: ՕԵԿ-ը կղեկավարի Հեղինե Բիշարյանը:

ՀԱԿ-ում Լեւոն Զուրաբյանի` խորհրդարանական խմբակցության ղեկավար դառնալուն դեմ է Ստեփան Դեմիրճյանը: Ասում են` նա ղեկավար դառնալու մեծ ցանկություն ունի:

“Ժառանգություն”-ում Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է, որ խմբակցությունը ղեկավարի Ռուբեն Հակոբյանը, որին դեմ են “Ազատ դեմոկրատները”` խմբակցության ղեկավարի նրանց թեկնածուն Խաչատուր Քոքոբելյանն է: Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավարի հարցում դեռ վերջնական որոշում չկա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ