26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՆԳ նախարարի համար ազդեցիկ դեմքեր են պայքարում. Հայկական ժամանակ

 

 

“Հայկական ժամանակ”-ի իշխանական աղբյուրները նշում են, որ  առաջիկայում կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ են կատարվելու, եւ ստեղծվելու է նոր` ներքին գործերի նախարարություն:  “Նոր նախարարությունը ունենալու է առնվազն հինգ հիմնական ստորաբաժանում:

Դրանցից չորսը լինելու են ոստիկանական կառույցներ, այսինքն` չորս առանձին ոստիկանություններ` քրեական, մունիցիպալ, ավտոտրանսպորտային եւ պահպանության: Հինգերորդ հիմնական ստորաբաժանումը լինելու է արտակարգ իրավիճակների վարչությունը, որը գրեթե ամբողջությամբ կրկնելու է ներկայիս արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթները:

Նոր նախարարության կազմի մեջ կներառվեն նաեւ մի քանի մանր- մունր վարչություններ: Չնայած ներքին գործերի նախարարություն ստեղծելու որոշումը դեռ վերջնականապես չի կայացել, բայց նոր նախարարի պաշտոնի համար կռիվը արդեն իսկ սկսված է: Այս պաշտոնի հիմնական հավակնորդներն են ՀՀ ներկայիս ոստիկանապետ Վովա Գասպարյանը, արտակարգ իրավիճակների ներկայիս նախարար Արմեն Երիցյանը եւ ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսիկ Նազարյանը”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ