03 Հուլիսի, Ուրբաթ, 2020
KFC

Սյունիքի մարզպետարանը հերքում է

Հայտնվում է, որ “Երկիր” օրաթերթի ս/թ մայիսի 25-ի հրապարակած “Սյունիքի մարզպետը Որոտանի վրա 2 փոքր ՀԷԿ է կառուցում” վերնագրով նյութը, որն արտատպվել է նաեւ այլ զանգվածային լրատվամիջոցներում, հորինված է եւ չի համապատասխանում իրականությանը:

Պարզաբանման կարգով տեղեկացվում է, որ Սպանդարյան եւ Անգեղակոթ համայնքներում նախատեսվում է իրականացնել ընդամենը մեկ ՓՀԷԿ-ի (գլխամասային հանգույցը Սպանդարյան համայնքում, կայանային շենքը Անգեղակոթ համայնքում) շինարարություն:
ՀՀ կառավարության որոշման նախագծերին կից տեղեկանքում “Նախագծի մշակման գործընթացում  ներգրավված ինստիտուտները եւ անձիք” կետում նշված ՀՀ Սյունիքի մարզպետ տողը վերաբերում է ոչ թե ՓՀԷԿ-ի նախագծին, ինչպես նշված է հոդվածում, այլ ՀՀ Կառավարության որոշման նախագծերի նախապատրաստմանը:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նշված ՓՀԷԿ-ի նախագծման եւ կառուցման հետ որեւէ առնչություն չունի:

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի բաժին

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ