26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք դուրս ենք գալիս զարգացման լայն մայրուղի և աստիճանաբար ուղղում ենք իրավիճակը. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հանրապետության տոնի կապակցությամբ պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտների մի խումբ ներկայացուցիչների: Հանրապետության ղեկավարն այսօր շնորհավորել է պարգևատրվածներին Հանրապետության տոնի ու հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու առթիվ և Նախագահի նստավայրում կազմակերպված պարգևատրման արարողության մասնակիցներին հանձնել պարգևները:

Նախագահ Սերժ Սարգսյանմ իր շնորհավորական խոսքում ասել է.

“Սիրելի՛ պարգևատրվածներ,  հարգարժա՛ն հյուրեր, տիկնա՛յք և պարոնա՛յք,  շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի, ինչպես նաև հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ: Գիտություն, կրթություն, մշակույթ, առողջապահություն` սրանք ասպարեզներ են, որտեղ մեր ժողովուրդն ավանդաբար իրեն դրսևորել է լավագույն հատկանիշներով: Հայ գիտնականը, բժիշկն ու արվեստագետը արժանիորեն հեղինակություն են վայելել թե՛ մեզանում, թե՛ օտարների շրջանում: Բայց պիտի խոստովանենք, որ միշտ չէ, որ այդպես է եղել: Եղել են նաև անկումների ժամանակահատվածներ՝ թե՛ հեռավոր, թե՛ մոտ անցյալում: Իհարկե, տաղանդավոր անհատներ միշտ էլ եղել են և կլինեն՝ անկախ պայմաններից, բայց դա այն չէ, ինչին մենք ձգտում ենք: Մենք այսօր իրականացնում ենք համակարգային փոփոխություններ, և մեր նպատակն է երկրում ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ երաշխավորվի նշված ոլորտների բազմակողմանի զարգացումը: Սա դժվար և ժամանակ պահանջող գործ է, բայց ես ուրախ եմ, որ մենք դուրս ենք գալիս զարգացման լայն մայրուղի և աստիճանաբար ուղղում ենք իրավիճակը: Ավելին՝ տեղ-տեղ արդեն նկատելի հաջողություններ ունենք: Մեր խնդիրն է վերականգնել և բարձրացնել մտավորական Հայաստանի վարկը մեր հասարակության մեջ և աշխարհում:

Սիրելի՛ պարգևատրվածներ, դուք ձեր գործը շատ լավ եք կատարում: Եթե մեզանում բոլորն իրենց գործն անեն այնպես, ինչպես դուք, մեր պետության և հասարակության առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ կլուծվեն ինքնաբերաբար: Այս առումով, դուք շատ թանկ մարդիկ եք թե՛ մեր հասարակության, և թե՛ անձամբ ինձ համար: Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր վաստակի համար: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր աշխատանքի համար: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ սրտացավ վերաբերմունքի համար:

Henaran.am-ին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ