26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Առաջնայինը սիրիահայերի անվտանգության խնդիրն է. թուրքագետ

Սիրիայի շուրջ ծավալվող իրադարձությունների ու հակամարտության զարգացումների շուրջ մի քանի նոր երանգներ են հայտնվել: Այսօր ասուլիսին ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: ‘Առաջինը ԱՄՆ ընտրություններում Օբամայի հաղթանակն է: ԱՄՆ-ը կցանկանա արագ լուծել սիրիական խնդիրը, սակայն կա նաև Իրանի հարցը: Երկրորդը Դոհայում հրավիրված համաժողովն էր, որտեղ կարևոր որոշումներ ընդունվեցին’,-ասաց Հովհաննիսյանը: Կա նաև մի  երրորդը հանգամանք. քրդերը, որոնք մինչ վերջերս կարծես առերևույթ չեզոքություն էին պահպանում, անմիջական գործողությունների են անցել: Թեև դա ոչ թե զանգվածային, այլ տեղային բնույթ է կրում, բայց շատ փորձագետներ եզրակացություն են անում, որ Թուրքիայի անմիջական ռազմական գործողություները ինչ հետևանքներ կունենան: Այստեղ կարևոր է Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի դեռևս կոնֆլիկտից առաջ ձեռնարկած քայլերը, երբ Ասադը համաձայնության եկավ քրդերի հետ՝ հայտարարելով, թե քրդերին քաղաքացիություն է շնորհելու և դրանով ցուցադրելով իր տրամադրվածությունը, քրդերին որոշակի չափով ինքնորոշում տրամադրեց:

Ինր վերաբերում է սիրիահեյերին, ապա թուրքագետի խոսքով` սիրահայերի ‘փախչելու ալիք կա’, բայց դա բավական հանդարտ է: Այստեղ նա առանձնացրեց սիրիահայերի անտանգության խնդրիը` նշելով, որ առաջնայինը  հայության ֆիզիկական անվտանգության խնդիրն է:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ