26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նախկին գեղեցկուհին չի կարողանում նիհարել ծննդաբերությունից հետո /ֆոտո/

rai 2ՌայիՀնդիկ  գեղեցկուհի Աշվարայա Ռայիի հասցեին ուղղված քննադատությունները չեն դադարում ոչ մի վայրկյան: Բոլիվուդյան աստղին չի հաջողվում նիհարել ծննդաբերությունից նույնիսկ  7 ամիս անց:

Չնայած Ռային ինքը ոչինչ չի “ձեռնարկում”: Նա շարունակ պնդում է, որ մարմինն իր սովորական տեսքը կստանա ինքն իրենով: Ռային քաշը ոչ թե թեթեւակի ավելացել է, նա պարզապես ահավոր գիրացել է: Դեմքը ուռել է, հիասքանչ դիմագծերով աղջիկն այժմ 2 կզակ ունի:

Դա դեռ այնքան էլ ցավալի չէ: Խնդիրը կայանում է նրանում, որ հայրենասեր հնդիկները կարծում են, թե նրա այժմյան տեսքը բացասաբար է ազդում երկրի իմիջի վրա: Դերասանուհուն մեղադրել են այն բանում, որ նա դիտմամբ է վնասում հնդկական կինեմատոգրաֆիային: Քննադատները նրան խնդրում են հետեւել Վիկտորյա Բեքհեմի եւ Անջելինա Ջոլիի  օրինակին, ովքեր ամենաարագը ծննդաբերությունից հետո վերականգնեցին իրենց մարմնի նախկին չափսերը:

Սակայն գտնվել են նաեւ նրանք, ովքեր աջակցում են աստղին: ԶԼՄ-ները հիշեցնում են, որ հնդիկ կանանց մարմնի կառուցվածքը եւ նյութափոխանակությունը լրիվ այլ է, դրա համար էլ այստեղ չի գործում 2 շաբաթվա ընթացքում նիհարելու հեքիաթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ