24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հալածանքները քրիստոնեության հիմնական մասն են կազմում. իրանցի աղջկա պատմությունը

Իմ ընկերներից մեկը, ով այժմ բնակվում է Թուրքիայում, վերջերս հադիպել էր Իրանի ընդհատակյա եկեղեցու հավատացյալների, ովքեր նրան պատմել էին մի անհավատալի վկայություն, որը, կարծում եմ, կշարժի նաև ձեր սիրտը:

Մի տասը-տասնմեկ տարեկան աղջկա լքում է հայրն ու տեղափոխվում մեկ այլ քաղաք՝ թողնելով նրան մայրիկի հետ միայնակ: Նրանք շատ աղքատ են ապրում: Հաճախ նույնիսկ ուտելու ոչինչ չեն ունենում: Այնուհետև, երբ աղջիկը դառնում է տասնչորս տարեկան, մայրը հիվանդանում է քաղցկեղով, և նրանց վիճակն ավելի է վատանում:

Աղջիկը միակն էր, ով հոգ էր տանում մոր մասին, իսկ հիվանդանոցի ծախսերն ամբողջությամբ հոգալն անհնար էր: Նա գնում էր տարբեր սրբավայրեր և ամեն անգամ ամենաքիչը ութ ժամ աղոթում էր իր մայրիկի բժշկության համար: Սակայն մոր վիճակը գնալով ավելի էր վատանում:

Մեկ օր, երբ նա արդեն տասնվեց տարեկան էր, մեկը նրան պատմում է Հիսուսի մասին: Հիսուսի մասին լսելուց հետո, երբ աղջիկը վերադառնում է տուն, տեսնում է, որ մայրը շատ վատ է, և մի քանի ժամ հետո նա մահանում է: Աղջիկը միայնակ է մնում ու շատ ծանր վերապրումներ է ունենում: Վեց ժամ շարունակ նա մնում է կանգնած մոր մարմնի կողքին՝ փորձելով հասկանալ, թե ինչ պետք է անի:

Եվ հանկարծ հիշում է, որ այն մարդը, ով պատմել էր Հիսուսի մասին, ասել էր, որ Նա կարող է բժշկել իր մայրիկին: Նա կյանքում առաջին անգամ աղոթում է՝ կոնկրետ իմանալով, թե ում է դիմում: Նա աղոթում է Հիսուսին, և հանկարծ մայրը սկում է հազալ: Քիչ անց նա վեր է կենում անկողնուց և իրեն բավականին լավ է զգում:

Երբ նրանք գնում են հիվանդանոց և մայրն անցնում է մի շարք բժշկական ստուգումներ, քաղցկեղի ոչ մի նշույլ անգամ չի հայտնաբերվում: Այս ամենից հետո նրանք իրենց կյանքը նվիրում են Հիսուսին:

Այս դեպքը տեղի է ունեցել ինը տարի առաջ: Աղջկա մայրն այժմ էլ իրեն շատ լավ է զգում և ծառայում է ընդհատակյա եկեղեցում: Իսկ աղջիկն ավետարանիչ է, ով քարոզում է ՝ անտեսելով ամեն տեսակ վտանգներ:

Մեկ անգամ, երբ ես հարցրեցի նրան վտանգների մասին, նա ինձ շատ պարզ պատասխան տվեց. «Հալածանքները քրիստոնեության հիմնական մասն են կազմում: Ինձ համար մեծ պատիվ կլինի հալածվել Հիսուս Քրիստոսի համար: Ես Նրան այնքա՜ն շատ եմ սիրում»:

Աղբյուրը՝ crossnews.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ