26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ելակով դիետա

Հունիսին կարելի է կազմակերպել ամենահամեղ դիետան`  ելակայինը: Սիրո՞ւմ եք ելակ: Ուրեմն ձեզ կուրախացնի այն փաստը, որ դա աշխարհի ամենացածր կալորիականությամբ սնունդն է: Բացի այդ ելակները համեղ են, հոտավետ և պարունակում են շատ օգտակար միկրոէլելեմենտներ և վիտամիններ:  Ելակային դիետայի օրական միջին կալորիականությունը կազմում է 800-100 կկալ:

100 գրամ ելակում պարունակվում է 30-40 կկալ, ելակային դիետայի ընթացքում խորհուրդ է տրվում ուտել օրական 500-800 գրամ ելակ: Սակայն մենյուում չպետք է միայն ելակ լինի, քանի որ այդ դեպքում դուք վտանգում եք ձեր ենթաստամոքսային գեղձը:

Չպետք է ելակային դիետա պահեն նաև նրանք, ովքեր ունեն աղեստամոքսային խնդիրներ, խոց կամ գաստրիտ: Ամեն դեպքում մինչ ելակային դիետան սկսելը արժի կոնսուլտացիայի գնալ բժիշկի կամ դիետոլոգի մոտ: Պետք չէ ելակային դիետան  պահել 10 օրից ավել, այլապես կարելի է թուլացնել օրգանիզմը:

Ելակային դիետա. Սննդակարգ.

Նախաճաշին կարելի է ուտել մեկ բաժակ ելակ և ըստ ճաշակի հավելում.

– Մեկ բաժակ կեֆիր և ինչ-որ միրգ (ոչ բանան)

– 80 գրամ ոչ յուղոտ  կաթնաշոռ

– Եփած խնձոր մեղրով

– Չաղացած ցորենից հաց

 

Երկրորդ նախաճաշին կարելի է ուտել մեկ բաժակ ելակ

 

Ճաշին կարելի է ուտել մեկ բաժակ ելակ և հավելում ըստ ճաշակի

– 80 գրամ եփած հավի միս թարմ վարունգով և 5 հունական ընկույզով

– Լորի ձվից ձվածեղ

– Բանջարեղենային սուպ (ոչ մսաջրով պատրաստված)

– Կոտլետ հնդկահավի կամ հորթի մսից

– 100 գրամ ձուկ թարմ բանջարեղենային աղցանով

 

Երկրորդ ճաշին կարելի է ուտել մեկ բաժակ ելակ և հավելում ըստ ճաշակի

– Կես բանան

– Չաղացած ցորենից հաց

– 3 եփած լորի ձու

– Տարեկանի հացի շերտեր

 

Ընթրիքին կարելի է ուտել մեկ բաժակ ելակ  և հավելում ըստ ճաշակի

– Եփած կարտոֆիլ թարմ վարունոգվ

– 80 գրամ եփած գազար և կարտոֆիլ

– 70 գրամ ոչ յուղոտ կաթնաշոռ

– 100 գրամ վարսակ ջրով

– Աղցան կաղամբով և ելակով` 3  ընկույզով

– Աղցան սպանախով , ելակով և պանրով

 

Ուշ ընթրիքին (քնից 1 ժամ առաջ) պետք է ուտել մեկ բաժակ ելակ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ