26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշանակվել է Տավուշի թեմի առաջնորդ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշանակվել է Տավուշի թեմի առաջնորդ:

Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

(կենսագրություն)

Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը  (ավազանի անունը՝ Վազգեն)  ծնվել է 1971թ.  Գյումրիում:

1988-1994թթ. ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:

1994թ. ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Տ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի:

1995թ. գերազանցությամբ ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը` պաշտպանելով ավարտաճառ «Խոսրով եպիսկոպոս Անձեւացու Ժամակարգութեան մեկնութիւնն ու աստուածաբանութիւնը (նորագիւտ ձեռագրերով եւ մատենագիտական ուսումնասիրութեամբ)» թեմայով:

1995թ. հուլիսի 23-ին` Ս. Պայծառակերպության տոնին, ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

1996թ. նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմածին» պաշտոնական ամսագրի գլխավոր խմբագիր: Միևնույն ժամանակ նշանակվել է նորահաստատ Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի փոխտնօրեն՝ վարելով ուսուցիչների պատրասման ծրագիրը Հայաստանի Արմավիր, Մասիս, Արտաշատ, Ապարան քաղաքներում և Երևանի Ամերիկյան համալսարանում: Հիմնադիր անդամն է քրիստոնեական առաջին՝ «Կանթեղ» հեռուստածրագրի: Գևորգյան և Վազգենյան ճեմարաններում դասավանդել է «Սուրբ Պատարագի մեկնություն», «Շարականագիտություն» և «Ընդհանուր Եկեղեցու պատմություն» առարկաները:

1996-1998թթ. առկա պաշտոններին զուգահեռ եղել է Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակիրը:

1998-2000թթ. սովորել է Անգլիայի Լիդձ քաղաքի համալսարանում և Մըրֆիլդի Սուրբ Հարության Աստվածաբանական քոլեջում՝ մասնագիտանալով աստվածաբանական և հովվական ուսումնասիրության մեջ և ստանալով բակալավրի աստիճան: Միևնույն ժամանակ եղել է Մեծ Բրիտանիայի հայոց թեմի Մանչեսթրի Ս. Երրորդություն եկեղեցու այցելու հովիվը:

1996-2000 թթ. եղել է Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի կազմակերպման կենտրոնական մարմնի անդամ:

2000թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Սևանի Վազգենյան դպրանոցի տեսուչ:

2002թ. պաշտպանել է «Հիւանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում» թեմայով վարդապետական թեզը և ստացել մասնավոր վարդապետության 4 աստիճանները:

2002թ. զուգահեռ նշանակվել է նաև Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի խորհրդի նախագահ, եղել է «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ և վարել է հեղինակային՝ «Ճանաչենք Ավետարանը»  հեռուստահաղորդումների շարքը:

2002թ.-ին զուգահեռաբար նշանակվել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ:

2003թ. մայիսին ընտրվել է Հայ Եկեղեցու Կանադայի հայոց թեմի առաջնորդ:

2003թ. հունիս 22-ին Սուրբ Էջմիածնի տոնին ձեռնադրվել է եպիսկոպոս՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

2008թ.-ին երկրորդ անգամ վերընտրվել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ:

2012թ. սեպտեմբերի 21-ին Մոնրեալի Քոնքորդիա համալսարանում պաշտպանել է աստվածաբանության և կենսաբանական բարոյագիտության դոկտորական թեզ «Հայաստանի առողջապահական համակարգը. պատմական, սոցիալական և աստվածաբանական եզրաշերտը, անցյալը ներկան և ապագայի զարգացման հեռանկարը» խորագրով:

2013թ. Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն:

Հրատարակել է բազմաթիվ աստվածաբանական, հրապարակախոսական, քարոզխոսական, մշակութային հոդվածներ, «Հիւանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում» աշխատությունը, «Խոհեր» հոգևոր-խորհրդածական գրքույկը:

2013թ. արժանացել է Անգլիայի Եղիսաբեթ Բ թագուհու ադամանդյա հոբելյանի մեդալին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ