26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռոզա մայրիկը աջակցում է նժդեհյան գաղափարախոսին. Ժողովուրդ

“Ազդարար” ամսագրի խմբագիր Մարտիկ Սարգսյանը, որն առաջինն է հայտարարել ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին, “Ժողովուրդ”–ի հետ զրույցում ասաց, թե ինքը ոչ մի կուսակցության հետ չի համագործակցելու. “Նժդեհական, ցեղակրոն գաղափարներ, հեթանոսություն եւ իսկական պատմություն եմ առաջ տանում”։ Թերթի  տեղեկություններով՝ Սարգսյանը երեկ հանդիպել է ՀՀԿ փոխնախագահներ Գալուստ Սահակյանի եւ Մուշեղ Լալայանի հետ, որպեսզի քննարկի իր պահվածքն ընտրությունների շրջանում։ Սակայն նա հերքեց. “Լալայանի հետ ես հանդիպել եմ այն առումով որ նա մտնում է “Հայրենիք” ակումբի մեջ, իսկ “Հայրենիք” ակումբը փայլուն ձեւով տանում է ազգայնական գաղափարախոսությունը։ Իսկ Սահակյանին ընդհանրապես չեմ հանդիպե”։ Թերթը ավելացնում է, որ  “Ազդարար” ամսագրի հովանավորը Ռոզա Ծառուկյանն է։ “Ռոզա Լեւոնովնան՝ մեծ մայրիկը, որին սրբորեն հարգում ենք, նախանցյալ տարի տվել ենք մրցանակ՝ մեզ օգնելու համար։ Նա ասել է, որ ամեն ձեւով ձեզ հետ կաշխատեմ, բացի քաղաքականությունից”,–ասաց Սարգսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ