27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թե ինչպես մեծացա համասեռամոլ «մայրերիս» հետ …

Crossnews.am-ը ներկայացնում է ամերիկացի հրապարակախոս Ռոբերտ Օսկար Լոպեսի պատմությունը, ով կիսվել է իր կյանքի պատմությամբ և ասել, որ ընտանիքը համարում է ամենակարևոր բանը, որ վերջինս կարող է տալ իր երեխաներին:

Այս մարդը մեծացել է համասեռամոլների «ընտանիքում»: Նրա մայրը հեռացել է հորից, երբ նա դեռ փոքր է եղել: Մանկուց Լոպեսը դաստիարակվել է ռասիզմի և համասեռամոլության գաղափարների ներքո, սակայն Նյու Յորքի դպրոցներից մեկում սովորելը նրա համար բացահայտել է մշակույթների բազմազանությունը:

«2012թ-ի օգոստոսին լույս տեսած հոդվածը՝ «Ինչպես ես մեծացա երկու «մայրերի» հետ», ուղղակի վկայությունն է մի երեխայի, ով մեծացել է լիբերալ գաղափարների ազդեցության տակ,- ասել է Ռոբերտը:

Չնայած այն մեծ սիրուն, որ ունեմ մորս հանդեպ, չեմ կարող մերժել, որ նրա՝ հորիցս բաժանվելն ու միասեռ «ընտանիք» կազմելը, շատ ցավոտ հետք է թողել մանկությանս մեջ:

Այս հոդվածը մեծ աղմուկ բարձրացրեց. համասեռամոլությանը կողմնակից մարդկանց դժվար էր մերժել այն, ինչ ես գրել էի: Չէ՞ որ այս ամենը փաստեր էին իմ մանկությունից: Նրանց մնում էր միայն իմ հասցեին անպատշաճ խոսքեր ու վիրավորանքներ արտահայտել: Բայց քանի որ չկար որևէ գաղտնիք, ուստի վերջիններիս չհաջողվեց իմ մասին ստեր հորինել ու հեղինակությունս ոտնահարել:

Դասերը, որ սովորեցի իմ դառը մանկությունից, կիրառեցի գործնականում: Ես գիտեմ, թե ինչ է նշանակում ունենալ համասեռամոլ մայր, ինչ է նշանակում, երբ ծնողներդ բաժանվում են, և դու որբանում ես:

Հավատացե՛ք, ես մանկությունս ապրել եմ համասեռամոլների հետ ու գիտեմ, թե ինչպիսին են լինում նման ծնողները:

Ես գիտեմ, որ չկա արդարացում նրանց համար, ովքեր իրենց երեխաներին զրկում են հորից կամ մորից՝ «միասեռ ընտանիք» կազմելու, իսկ այլ կերպ ասած՝ սեփական հետաքրքրությունների համար:

Երբ իմացա, որ հայր եմ դառնալու, որոշեցի, որ երբեք չեմ վարվի իմ երեխայի հետ այնպես, ինչպես վարվել են ինձ հետ. նա երբեք չի տեսնի այն, ինչ տեսել եմ ես:

Ես չեմ կրկնի հորս սխալը, որ ինձ թողեց, և ոչ էլ մորս սխալը, ով ինձ ներքաշեց միասեռ գաղափարների ու կյանքի մեջ, որտեղ մնացի անպաշտպան, երբ նա մահացավ:

Ես հիմա լավ գիտեմ, որ ընտանիքը ամենագլխավորն է, որ կարող եմ տալ իմ դստերը:

Աստծո նախախնամությամբ տղամարդն ու կինը միմյանց համար ստեղծվեցին. և սա է լավագույն միջավայրը, որտեղ կարող է դաստիարակվել երեխան. ես գիտակցում եմ, որ ընտանիք հաստատությունը վեր է հոմոսեքսուալիզմի գաղափարից:

Ես պարտավոր էի այս  բարոյական կոչը հղել ինձ շրջապատող հասարակությանը և անել դա հենց այն պատճառով, որ համասեռամոլների լոբբին պահանջում է ճիշտ հակառակը՝ միակողմանի գաղափարները վեր դասել «ընտանիք» հաստատությունից:

Հոմոսեքսուալիզմը մեր թշնամին կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չենք ընդունել այն գլխավորը,  որ մեզ տվել է Քրիստոս: Նա մեզ պատվիրել է ապրել ոչ մեր ու այս աշխարհի ցանկություններով, այլ Նրա սիրո օրենքով: Աստված Իր սեփական որդուն զոհեց մեզ համար, որ մենք ազատ լինենք մեղքի գերությունից:

Այս ամենն անհնար է համեմատել համասեռամոլության գաղափարների հետ, որոնք ուղղված են մարմնական ցանկությունների իրականացմանը: Հաշտվելը հոմոսեքսուալիզմի գաղափարների հետ՝ դավաճանություն է Աստծո դեմ և ընտրություն՝ հավիտենությունն անցկացնելու առանց Նրա սիրո»:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ