27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նոր հանձնաժողովի ստեղծման քննարկմանը ներկա են մարտի մեկի զոհերի հարազատները

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հանձնաժողովի անդամների եւ 2008-ի մարտի 1-ին տասը զոհերի հարազատների մասնակցությամբ քննարկվում է ԱԺ ՀԱԿ խմբակցության ներկայացրած նախագիծը` ստեղծել 2008-ի մարտի 1-ին սպանությունների եւ վիրավորների գործերով զբաղվող նոր ժամանակավոր հանձնաժողով:

Ներկայացնելով նախագիծը, ՀԱԿ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ  Սամվել Նիկոյանի գլխավորած նախին հանձնաժողովը միտված էր մարտի մեկի դեպքերի վերաբերյալ փաստերի հավաքմանը, իսկ գործող հանձնաժողովի խնդիրը լինելու է պարզել տասը  սպանությունների հրազենային եւ այլ վնասվածքներ հասցնելու հանգամանքներն ու պայմանները, պետական պաշտոնատար անձանց ունեցած առնչությունները, ոստիկանության, ՀՔԾ եւ գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը:

“Նոր հանձնաժողովը չի զբաղվելու նոր փաստերի հավաքմամբ, որպես կանոն, բայց եթե ուսումնասիրության ընթացքում նոր հանգամանքներ ի հայտ գան , դրանք կտրամադրվեն քննչական մարմիններին, բայց հանձնաժողովի հիմնական նպատակը այն է, որ պարզենք արդյո՞ք մեր իրավապահ մարմիները` ոստիկանությունը, ՀՔԾ-ն եւ գլխավոր դատախազությունը այս դեպքերին տվել են իրավական օրինական  հիմնավոր  գնահատական եւ մեր եզրակացությունը ներկայացնենք ԱԺ-ին”,-նշեց Գագիկ Ջհանգիրյանը:

Ջհանգիրյանը  շեշտեց , որ չորս ու կես տարի է անցել բայց մինչ օրս Ազատության հրապարակում մարտի մեկի առավոտյան ոստիկանության եւ ներքին զորքերի գործադրած օպերացիան իշխանությունները չեն կարողանում ասել , թե իրենք գործել են արդյո՞ք այն ժամանակ գործող “Ժողովներ, ցույցներ եւ հավաքներ անցկացնելու մասին” օրենքի համաձայն , օպերատիվ հետախուզական գործողութո՞ւն էին կատարում, տեղանքի զննո՞ւմ, թե՞ քննչական գործողություն:

Նրա խոսքով, իշխանություններն այն ժամանակ էլ հիմա էլ ասում են, որ հանրահավաքները անցկացվում էին սահմանված կարգի խախտմամբ, բայց եւ մինչ օրս որեւէ ընդդիմադիր դրա համար չի դատապարտվել:

Ի սկզբանե, Գագիկ Ջհանգիրյանի խոսքով,  Ազատության հրապարակում ձեռնարկված բոլոր գործողությունները ոստիկանության կողմից իրականացված ապօրինի գործողություններ են, որոնք չեն տեղավորվում օպերատիվ քննչական գործողությունների շրջանակներում:

Նոր հանձնաժողովի խնդիրը լինելու է արդեն իսկ տեղի ունեցած դեպքերի եւ հավաքված փաստերին տրված իրավական գնահատականի վերաբերյալ եզրակացություն կազմելը: Այդ եզրակացությունը, Ջհանգիրյանի խոսքով՝ պետք է քաղաքական մեծամասնությանը նաեւ ստիպի ինչ-որ քայլեր ձեռնարկել նաեւ պաշտոնանկությունների ուղղությամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ