27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀՅԴ-ն ընդդեմ Ծառուկյանի. Ժողովուրդ

“Հայ հեղափոխական դաշնակցություն” կուսակցությունը դեմ է, որ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվի Գագիկ Ծառուկյանը: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով` դաշնակցականները մի շարք ԲՀԿ-ականների հետ հանդիպման ժամանակ տարակուսանք են հայտնել, թե Ծառուկյանն ինչպես պետք է բանավիճի Սերժ Սարգսյանի հետ, եւ իրենք, լինելով 120-ամյա կուսակցություն, ինչպես պետք է կանգնեն ԲՀԿ առաջնորդի կողքին: Ինչո՞ւ եք դեմ, որ միասնական թեկնածուն լինի Գագիկ Ծառուկյանը: Թերթի այս հարցին ի պատասխան` Աժ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասաց. 

“Ես տեղեկություն չունեմ, որ մենք նման պաշտոնական տեսակետ ունենք, եւ չեմ կարող հաստատել այդ ամենը, քանի որ նման վերջնական տեսակետ չկա: Անձի հարցն այս փուլում չի քննարկվում, եւ անձի հետ կապված անհամաձայնության մասին ժամանակից շուտ է խոսել: Եթե դա մենք անենք այս փուլում, ապա կձախողենք համագործակցության հնարավորությունները”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ