26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Միայն նորովի դարձն առ Աստված կարող է փրկել մեզ վերահաս աղետից

«Մարդկային ջանքերով տիեզերական թռիչք իրագործելը ցնցող հաջողություն է: Բայց Տիեզերքը մարդու առաջ իր դռների շատ չնչին, նեղլիկ մասն է բացում միայն: Տիեզերքի մեծ գաղտնիքների դիտահայումը, նույնիսկ այդ նեղլիկ ճեղքի միջով, անկասկած հաստատումն է առ Արարիչն ունեցած մեր հավատի: Որպես գիտնականի՝ ինձ համար դժվար է հասկանալ ոչ միայն Բարձրագույն Բանականությունը բացասողին, այլև գիտության զարգացումը բացասող հավատացյալին:

Տարածված է այն կարծիքը, թե իբր տիեզերական թռիչքների այս դարաշրջանում մենք այնքան շատ բան գիտենք բնության մասին, որ մեզ այլևս անհրաժեշտ չէ Աստծուն հավատալ: Այս կարծիքը կատարելապես սխալական է: Միայն նորովի դարձն առ Աստված կարող է փրկել մեզ վերահաս աղետից:

Ասվում է, որ գիտական լուսավորվածությունը և աստվածաշնչային համոզմունքները անհամեմատելի են: Ես մեր ժամանակների ողբերգությունն եմ համարում այն, որ այդպիսի անմիտ և վտանգավոր մոլորությունը լայն ընդունելություն և տարածում ունի:

Ինձ դուր է գալիս Բլեզ Պասկալի նշանավոր «գրազը» նրա «Մտքեր»-ում. «Քրիստոնեաբար ապրող մարդը ոչինչ չի կորցնում երկրի վրա, նույնիսկ եթե ընդունենք, թե Աստված չկա, իսկ եթե Նա կա, ապա անսահման բարիք է ձեռք բերում Նրանում: Ապրելով ոչ ըստ Ավետարանի՝ մարդն առնվազն ոչինչ չի շահի երկրի վրա, բայց եթե Աստված կա, ապա հավիտենության մեջ կզրկվի ամեն ինչից»:

ԲՐԱՈՒՆ Վերներ ֆոն- (1912-1977), գերմանա-ամերիկյան ֆիզիկոս, հրթիռների կոնստրուկտոր, տիեզերական տեխնիկայի հիմնադիրներից: ԱՄՆ-ում համարվել է ամերիկյան տիեզերական ծրագրերի «հայրը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ