26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գործարարները աջակցել են անվանի երգչուհու աճյունը Հայաստան տեղափոխելուն.Ժողովուրդ

 “Ժողովուրդ”–ի աղբյուրների փոխանցմամբ՝ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը (ու նաեւ այլ գործարարներ) մեծ գումար են փոխանցել երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքին, որպեսզի նրա դին տեղափոխեն Հայաստան։ ՀՀ կառավարությունը մինչ օրս գումար չի հատկացրել։ ԲՀԿ ղեկավարի մամլո խոսնակը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը. “Պարոն Ծառուկյանի հետ օրեր առաջ խոսել է Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինը՝ ասելով որ գումարի անհրաժեշտություն կա։ Ծառուկյանն էլ, մեծ հարգանք տածելով Ֆ. Մարտիրոսյանի նկատմամբ, նրա ընտանիքին է փոխանցել 20 հազար ԱՄՆ դոլար”։ Թերթը զրուցել է  նաեւ ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանի հետ՝ պարզելու, թե ինչու գործադիրն իր վրա չի վերցնում ծախսերը։ “Բյուջեով նախատեսված է հուղարկավորությունը կազմակերպելու համար մինչեւ 1 միլիոն 700 հազար գումար հատկացնել, որոշումը կլինի, ու դա կֆիքսվի։ Որոշումը կստորագրվի այսօր, վաղը կլինի մեր կայքում։ Իսկ ինչ վերաբերում է տեղափոխմանը, ապա նշված կլինի, որ այդ դեպքում եւս կփոխհատուցվեն”,–ասաց Բերբերյանը։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ