26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ընտանեկան բռնության մասին նոր օրենքը 90%-ով կկարգավորի ոլորտը

Դեկտեմբերի 10-ին վարչապետ Տիգրան Սարգսյանին է ներկայացվելու ”Ընտանեկան բռնության մասին” օրենքը, որի հեղինակը ”Կանանց իրավունքների կենտրոնն” է: Նրանում առաջին անգամ սահմանվելու է, թե ինչ է ընտանիքը՝ օրենքի տեսանկյունից, և ովքեր կարող են համարվել դրա անդամներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանը: Նրա խոսքով` այս օրենքը, որ քննարկվել է նաև Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունում, մեր երկրում անհրաժեշտություն է: 

ԱԺ-ում նախագծի քննարկումից և ընդունումից հետո պետությունը պարտավորվում է ստեղծել ճգնաժամային ու խորհրդատվական կենտրոններ, ապաստարաններ: ”Միջազգային ստանդարտներով 10 հազար մարդուն 1 ապաստարան է հարկավոր, այսինքն` Հայաստանում շատ ապաստարանների անհրաժեշտություն չի լինի”,-ընդգծեց Սուսաննա Վարդանյսնը։ Նա հավելեց, որ օրենքում լրացումներ ու դիտողություններ են արել ՀՀ գենդերային բռնության դեմ պայքարող բոլոր ՀԿ-ները: Դրանց շնորհիվ` 90 %-ով կկարգավորի այդ ոլորտում հարաբերությունները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ