26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“ВИА Гра”-ն կդադարի գոյություն ունենալ /վիդեո/

ВИА Гра” խումբը պաշտոնապես կդադարի գոյություն ունենալ: Խմբի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն  որոշել է ցրել ռուսական շոու բիզնեսի ամենահաջողված եւ ամենահմայիչ խմբերից մեկը, որը գործում էր 13 տարի: Խումբը հայտնի էր ոչ միայն անընդհատ փոփոխվող հմայիչ երգչուհիներով, այլ նաեւ նրանց ուղեկցող սկանդալներով: 

Մելաձեն հայտարարել է, որ խումբը կդադարի գոյություն ունենալ: Նա խոստովանել է, որ նախագիծն  արդեն ձանձրացրել է իրեն, այդ պատճառով էլ որոշել է փակել այն ընդմիշտ: “Ես այլեւս իմաստ չեմ տեսնում խմբի գոյության մեջ”,-հայտնել է ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի պրոդյուսերներից մեկը:

Խմբի անդամներն, իհարկե, շատ են տխրել, սակայն ամեն դեպքում նրանք պատրաստ էին նման ավարտի: Ըստ որոշ տվյաների` պրոդյուսերի հետ համագործակցությունը պարզապես բանավոր պայմանավորվածության վրա է հիմնված եղել. աղջիկների հետ գրեթե երբեք պայմանգրեր չեն կնքվել:

ВИА Гра“-ն ստեղծվել է Կոնստանտին Մելաձեի եւ Դմիտրի Կոստյուկի կողմից 1999-ին:Իր գոյության ընթացքում առավելապես Ռուսաստանում եւ Ուկրաինայում հայտնի այս խմբի կազմը փոխվել է 16 անգամ: Տարբեր ժամանակներում խմբում հանդես են եկել Նադեժդա Գրանովսկայան, Աննա Սեդակովան, Վերա Բրեժնեւան, Սվետլանա Լոբոդան, Ալբինա Ջանաբաեւան, Օլգա Կորյագինան, Տատյանա Կոտովան, Եվա Բուշմինան, Սանտա Դիմոպուլոսը եւ այլ երգչուհիներ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ