26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանները “գլխին” սարքե ՞լ են

Օգոստոսի 14-ից Բերդ քաղաքում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է 20 միլիոն դրամի ոսկեղենի գողության դատը:

Բերդ քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Էդուարդ Քոսակյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2010թ. սեպտեմբերի լույս 12-ի գիշերը, ժամը 03.30-ի սահմաններում, գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով նախնական համաձայնության է եկել ինքնությունը չպարզված անձանց հետ, որից հետո մուտքի դուռը երկաթյա գործիքների գործադրմամբ դեֆորմացնելու միջոցով ապօրինի մուտք է գործել Բերդ քաղաքում գտնվող, Սերյոժա Մեջլումյանին պատկանող ավտոպահեստամասերի խանութ-կրպակ եւ հափշտակել տարբեր տեսակի 420 հատ ոսկյա զարդեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 20 միլիոն դրամ:

Բացի այդ, նա մեղադրվում է այն բանում, որ 2010թ. սեպտեմբերի 17-ին ապօրինի ձեռք է բերել եւ բնակարանում պահել ինքնաձիգի 104 հատ փամփուշտ: Քոսակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խոշոր չափերի գողություն) եւ 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի զինամթերք պահել):

Ամբաստանյալ, նախկինում չդատված Է. Քոսակյանը դատարանում պնդում է, որ ինքը ոսկեղենի գողություն չի կատարել, ոստիկաններն “իր գլխին սարքել են”: Նա նախաքննության ընթացքում ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել, հրաժարվել դրանցից, հեռացել Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հայտնաբերվել եւ բերվել է Հայաստան: Սույն քրեական գործի նախաքննությամբ չեն հայտնաբերվել գողացված 20 միլիոն դրամ արժեքով ոսկե զարդերը:

Նշենք, որ Բերդի տարածաշրջանում կատարված խոշոր չափերի գողության մյուս դեպքում եւս գողոնը չի հայտնաբերվել:

Հոկտեմբերի 23-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում սկսվել է 2012թ. հունվարի 18-ին Բերդ քաղաքի բնակիչ Վլադիմիր Վանեսյանի ննջասենյակի պահարանից 38 միլիոն 488 հազար դրամ արժեքով կանխիկ գումարի եւ ոսկեղենի գողության մեջ մեղադրվող Կորյուն Ալավերդյանի եւ Մայիս Խաչատրյանի դատավարությունը: Այս դեպքում եւս ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն համարում, գողոնից հայտնաբերվել եւ դատարանում որպես իրեղեն ապացույց առկա է միայն մեկ ոսկե մատանի: Տուժող  Վանեսյանը դատարանում հայտարարել է , որ ինքը միայն  գողացված հարստության  վերադարձն է ցանկանում:

Ոսկան Սարգսյան, Տավուշ

Հիշեցնենք, այսուհետ ,ամեն կիրակի, Henaran.am-ը ներկայացնելու է “Կյանքը մարզերում” նախագիծը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ