26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանցիները սպառնում են ահաբեկել ՀՀ նախագահին

Ադրբեջանցիները սպառնում են ահաբեկել ՀՀ նախագահին, եթե նա փորձի քաղաքացիական ինքնաթիռով թռիչք իրականացնել դեպի Ստեփանակերտի նորաբաց օդանավակայան, գրում է “Ազգ”-ը` հղում անելով ադրբեջանական “Aze.az“ -ին:

Կայքը վկայակոչել է ինքնությունը հրապարակել չցանկացած “Ադրբեջանի ՊՆ բարձրաստիճան ներկայացուցչին”: Նա սպառնացել է, որ “բացառությամբ Քելբաջար- Զանգելան հատվածի, որ Ադրբեջանի սահմանապահ զորքերը ժամանակավորապես չեն վերահսկում, Ադրբեջանի ողջ օդային տարածքը վերահսկվում է ՀՕՊ ուժերի կողմից, որոնք սահմանախախտի հետ կվարվեն ճիշտ այնպես, ինչպես եթե ինչ-որ ավտոմեքենա խախտելու լիներ Ադրբեջանի սահմանապահ ուժերի կողմից վերահսկվող հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածը, ասենք` Ղազախի կամ Թուլոզի շրջանում եւ չենթարկվեր կանգնելու կամ հեռանալու մասին սահմանապահների հրամանին”:

“Վստահեցնում ենք, այդ մեքենայի եւ ուղեւորների բախտը չէր բերի: Նույնը ճակատագիրն է սպասում նաեւ սահմանախախտ օդանավի ուղեւորներին: Պետության ղեկավարի ներկայությունն օդանավում չի կարող ծառայել եւ չի ծառայելու որպես սահմանախախտ օդանավի դեմ այն գործողությունների “իմունիտետ”, որոնք կձեռնարկվեն` պաշտպանելու Ադրբեջանի ինքնիշխան օդային տարածքը: Այնպես որ, Սերժ Սարգսյան, համարեք, որ զգուշացված եք”,- այս սպառնալիքով էլ իր հրապարակումն է եզրափակում “Aze.az”-ը:

Հրապարակման առթիվ “Ագը» նկատում է, որ “ադրբեջանցի “բարձրաստիճան զինվորականը” պարզապես վախեցել է հրապարակել իր անունը այն պարզ պատճառով, որ քաղաքացիական օդանավ կործանելու սպառնալիք հնչեցնողը նույն պահին հավասարվում է ահաբեկչի”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ