27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կա զարմացո՞ղ. տիկին Հեղինեն է հարցրել. Առավոտ

“Առավոտ” թերթը ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանից հետաքրքրվեց՝ դուք կիսո՞ւմ եք Ձեր պատգամավորի հայտնած այն տեսակետը, որ առավելագույն ձայներ հավաքած քաղաքական ուժերը ընտրակաշառք են բաժանել, դրա համար էլ ՕԵԿ անդամների մի մասը, գայթակղվելով՝ իրենց չի ընտրել: Թերթը հիշեցնում է, որ իր վերջին ասուլիսում այդպիսի հայտարարություն էր արել ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանը:

Հեղինե Բիշարյանը  ի պատասխան ասել է, որ Իշխան Խաչատրյանը խոսել է որպես մեծամասնական թեկնածու՝ իր ընտրատարածքում, եւ նա ասել է այն, ինչ տեսել է:

Թերթի հարցին՝ դա չի՞ տարածվում կուսակցության կարծիքի վրա, տիկին Բիշարյանը պատասխանեց, որ՝ ոչ. “Ինքը խոսել է եւ ներկայացրել իր կարծիքը: Բայց ես՝ որպես նույնպես մեծամասնական ընտրակարգով թեկնածու, ես պետք է ասեմ, որ այո ընտրակաշառքներ եղել են, ո՞վ է զարմանում դրա վրա, կա՞ զարմացող”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ