26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իրանի վրա հարձակումը սպառնալիք է Հայաստանի համար. քաղաքագետ

“ԱՄՆ նախագահի թեկնածության հավակնորդ, կոնգրեսական Ռոն Փոլը բազմիցս հայտարարել է, որ ինքը մտադիր է պատերազմ հայտարարել Իրանին, ինչը նախեւառաջ սպառնալիք է  Հայաստանի համար”, -հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` այսօր` հունիսի 2-ին` լրագրողների հետ կայացած հանդիպմանը:

Քաղաքագետը համոզված է, որ այդ հարձակումը քայքայիչ հետեւանքներ կունենա Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը սերտորեն կապված է Իրանի հետ ինչպես տնտեսության, այնպես էլ անվտանգության տեսանկյունից: Շաքարյանցի համոզմամբ` եթե բարեկամ երկրին վնաս լինի, հնարավոր չէ, որ մենք չտուժենք: Իսկ վնասը կլինի ոչ թե ազդեցիկ, այլ քայքայիչ, քանի որ Հայաստանը բաց սահման ունի միայն Իրանի հետ:

Սերգեյ Շաքարյանցը կարծիք հայտնեց նաեւ, որ Իրանի վրա հարձակման դեպքում առիթը բաց չի թողնի նաեւ Ադրբեջանը եւ պատերազմը կվերսկսվի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ