19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գնդակոծվել է Չինարի գյուղը. 3 զոհ, վիրավորներ

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, անցած գիշեր Ադրբեջանի կողմից գնդակոծվել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը: Գյուղացիների պատմելով, ադրբերջանցիների հիմնական թիրախը սահմանային հենակետերն էին: Նախնական տեղեկություններով, հենակետերում ծառայություն իրականացնող  զինծառայողներից կան տուժածներ:

Henaran.am-ը փորձում է միջադեպի մանրամասները ճշտել Պաշտպանության նախարարությունից եւ մի փոքր ուշ կներկայացնենք նաեւ պաշտոնական տեղեկատվությունը:

Ինչպես Henaran.am-ին տեղեկացնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից, ս.թ. հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր:

Ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է եւ տալով կորուստներ` հակառակորդը ետ է մղվել:

Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը,  Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը եւ Կարեն Կամոյի Դավթյանը: Կան վիրավորներ:

Միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ զինդատախազը եւ ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ քննչական խումբը:

ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների ծնողներին ու հարազատներին:

 Լուսանկարը` ArmeniaNow.com-ի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ