19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արդյոք եղունգների ներկը վնասո՞ւմ է դրանք

Տարատեսակ կարծիքներ կան այն մասին, թե եղունգների ներկը վնասում է դրանց, թե ոչ: Ոմանք կարծում են, որ եղունգները պարբերաբար պետք է «հանգստանան» ներկից, ոմանք գտնում են, որ ներկը ընդհանրապես շատ վատ ազդեցություն է թողնում եղունգների վրա:

Ամերիկացի մաշկաբան Դանա Ստերնը նշում է, որ իրականում եղունքները սնուցում ստանում են արյան միջոցով, հետեւաբար սխալ է մտածել, թե «եղունգները պետք է շնչեն»:

Սակայն մյուս կողմից` եղունգների ներկը եւ դրանք հեռացնող նյութերը, հատկապես նրանք, որոնք ացետոն են պարունակում, չորացնում են եղունգների մակերեսը: Մասնագետը նշում է, որ եթե ներկը եղունգների վրա երկար է մնում, օրինակ, մեկ ամիս, եղունգները սկսում են շերտավորվել, դրանց վրա սպիտակ բծեր են հայտնվում:

Բացի այդ, ափսե լվանալու նյութերը եւս բացասաբար են ազդում եղունգների վրա` քայքայելով դրանք: Հետեւաբար, մաքրություն անելիս ավելի լավ է ձեռնոցներ կրել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ