20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մենք՝ իրենց զավակները պիտի հաղթենք նոր ժամանակների «չարի պատերազմին»

«Հայ եկեղեցին այս պարզ, սակայն խորիմաստ բառերով բնութագրում է սրբերին որպես Սորբ հոգու զորությամբ լցված, չարը հաղթող ու քրիստոնեական ճշմարտությունների հավերժացման համար իրենց անձերը ընծայաբերող վկաներ»,-այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության ժամանակ ասաց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։

«Սրբերը մեր կյանքը աստվածային ճշմարտություններով պայծառակերպող, մեր առջեւ երկնային դռներ բացող եւ մեզ դեպի քրիստոսակենտրոն «ճանապարհ, ճշմարտություն ու կյանք» առաջնորդող աստվածազգաց անձեր են»։ 

Նա նշեց, որ մեկուկես միլիոն սրբացած նահատակները մեր ժողովրդի կյանքում պետք է մնան անլռելի զանգակատուն՝ հիշեցնելով հայ ժողովրդին քրիստոնեական հավատքը, քրիստոնեկան բարոյական արժքները, ապրելու և ապրեցնելու ճշմարիտ ճանապարհը: 

«Սրբերը աստվածային սրբության ճառագայթներն են մեր կյանքի ապականության դիմաց։ Երկնային լույսի ցոլքերն են մեր կյանքի խավարի դիմաց, երկրից երկինք բարձրացնող կամուրջ են մեզ երկնքից հեռացնող հոսանքների դիմաց»:

Արամ Ա-ն նշեց, որ առանց սրբերի սրբացնող ներկայության աննպատակ է մեր կյանքը։ Առանց սրբերի ոգեշնչող զորության աղքատ է մեր կյանքը։ Այսպես են եղել սրբերը մեր եկեղեցիների կյանքի մեջ։ 

«Հարյուր տարի շարունակ մեր նահատակները սրբացնող, հզորացնող ու կենսավորող ներուժ են դարձել յուրաքանչյուր հայի եւ ողջ հայության համար։ Իրենց արյան վկայությամբ մեր հավատքը ամրապնդվել է, գերագույն արժեքների եւ վեհ երազների համար, ապրելու ու պայքարելու մեր կամքը ուժեղացել է։ Հող եւ ունեցվածք կորցրած, եւ որբ ու գաղթական դարձած մեր ժողովրդին գոյատեւելու եւ իրավունքներին վերատիրանալու հույսը արդիական են պահել։

Այս պահին իր բյուրավոր նահատակների արյունով սեփական կյանքը թրծած եւ սրբերի աղոթքներով իր առաքելությունը կենսավորած մեր եկեղեցին սուրբ է հռչակում իրենց անձերը զոհաբերած Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն նահատակներին։

Սուրբ եկեղեցի, ուրախ եղիր, որովհետեւ քո սրբերի երկար շղթային գալիս են միանալու մեր հոգեւոր արժեքների եւ ազգային գաղափարների հավերժացման համար իրենց անձերը որպես կենդանի պատարագ մատուցած մեր մեկուկես միլիոն նահատակները։ Ուրախ եղիր, հայոց ժողովուրդ, որովհետեւ Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի քաղաքներում եւ գյուղերում եւ Դեր-Զորի ավազներում ցեղասպան թուրքի յաթաղանի զոհ գնացած սիրելի զավակներդ այսօր միանում են սրբերին։ Ու միշտ հիշիր, հայոց ժողովուրդ, որ մեր նահատակները սուրբ հոգով զորացան, հաղթել են «չարի պատերազմին», որպեսզի մենք իրենք՝ իրենց զավակները հաղթենք նոր ժամանակների «չարի պատերազմին»։

Մեր նահատակները «իմացյալ մահով» են մահացել, որպեսզի մենք հավատքի կյանքով ապրենք, գործենք ու ստեղծագործենք։

Հայ եկեղեցու սրբեր, այս պահին աշխարհացրիվ հայությունը վերականգնում է իր ուխտը՝ հավատարիմ մնալու ձեր սրբազան կտակին եւ հավատքին ու հայրենիքի համար պայքարելու ու նույնիսկ արյուն թափելու ձեր հանձնառությանը։ Ինչպես ասում էր Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետը «Ով պանծալի նահատակներ, երկնային հոր սիրելիներ որ Քրիստոսի հետ մկրտվեցիք ձեր արյունով, խաչի մահը հանձն առնելով։ Տիրոջ մոտ բարեխոսեք եկեղեցու  զավակների համար»։

Եղեք պահապան ու պաշտպան «Քրիստոսի վկաներ ու նահատակներ», մեր ազգին ու հայրենիքին»:

։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ