21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Միացավ մանկավարժական համալսարանին

Ակսել Բակունցի անվան մանկավարժական քոլեջում այս տարի այլևս ընդունելություն չի լինի: Վերջինս ՀՀ “Հանրակրթության մասին” օրենքում փոփոխությունների արդյունքում լուծարվել է` միանալով Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանին: Ուսանողները, ովքեր դեռ կրթությունը չեն ավարտել, չեն տուժի: Նրանք նույն շենքում կշարունակեն դասընթացը և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կստանան համապատասխան դիպլոմներ: Այս տարի ուսումնարանն կավարտի 129 ուսանող:

Այս փոփոխության պատճառներից մեկը քոլեջի տնօրենի պաշտոնակատար Նաիրա Սաֆարյանի հավաստմամբ հոսքի պակասն է:

“Գործունեության նպատակահարմարությունը ոչ մեկի քմահաճույքով չի, ընդամենը օրենքի փոփոխություն է, որովհետև 2018 թվականից հետո միջին մասնագիտական կրթություն ունեցող անձը էլ չի կարողանա աշխատել: Այսօրվա պահանջներն այլ են: Մենք չենք ուզում մարդկանց խաբել, ավելի լավ է, էս գլխից ասենք”, – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Ն. Սաֆարյանը:

Աշխատակազմը, հատկապես երիտասարդ կադրերը, Նաիրա Սաֆարյանի հավաստմամբ գործազուրկի կարկավիճակում չեն հայտնվի: “Մենք նրանց համար անպայման ինչ-որ տարբերակ կգտնենք, որ անգործ չմնան: Մի մասին գուցե համալսարանին կից հենակետային վարժարանում կտեղավորենք”:

Օրենքի համաձայն նույն ճակատագրին են արժանացել նաև  հանրապետության նմանատիպ մի շարք քոլեջներ ևս: Մասնավորապես Գյումրու պետական մանկավարժական քորեջը միացել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտին, Երևանի N 7 արհեստագործական ուսումնարանը`  Երևանի N 9 արհեստագործական ուսումնարանին, Երևանի պետական արդյունաբերական քոլեջը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին, Սպիտակի պետական գյուղատնտեսական քոլեջը` Սպիտակի պետական քոլեջին և Սիսիանի պետական հումանիտար քոլեջը` Սիսիանի պետական քոլեջին:

Հիշեցնենք, վերջերս շահարկվում էր, թե Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանն ու կոսերվատորիան էլ են միանալու մանկավարժականին, ինչը ԿԳՆ-ի կողմից հերքվեց:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ