26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ցինկի պակասը կարող է սեքսուալ խնդիրներ առաջացնել

Կան մի շարք պատճառներ, որոնք կարող են բացասաբար ազդել սեքսուալ կյանքի վրա: Մասնագետներն այդ պատճառների թվում առաջինը նշում են անառողջ ապրելակերպը եւ օրգանիզմում ցինկի պակասը:

Ուգանդայի Մակերեր համալսարանի գիտնականները կարծում են, որ ժամանակակից մարդու սննդակարգում պակասում է ցինկը, ինչը շատ կարեւոր նյութ է: Ցինկի պակասությունը կարող է նվազեցնել տեստոստերոն արական հորմոնի քանակությունը: Իսկ դա նշանակում է, որ տղամարդկանց մոտ շուտ է հոգնածություն  առաջանում, ինչպես նաեւ թուլանում են սեքսուալ հակումները, ինչն էլ բացասաբար է ազդում զուգընկերների հարաբերությունների վրա:

Տղամարդիկ նաեւ պետք է խուսափեն յուղոտ սննդից, քանի որ այն խախտում է ամբողջ մարմնի, այդ թվում` սեռական օրգանների  արյան շրջանառությունը: Հարկավոր է ամենօրյա սննդակարգում ավելացնել օգտակար մթերքների քանակը, որպեսզի պահպանվի տղամարդկային ուժը: Ավանդաբար օգտակար են համարվում միսը, բանջարեղենը, մրգերը, կաթը,  ընկույզը եւ այլ մթերքներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ