02 Հուլիսի, Saturday, 2022
KFC

Քրիստոնյա աշխարհի կաթոլիկ և բողոքական եկեղեցու առաջնորդները շատ վատ վիճակում են հայտնվել

image_26929

 «Ես շատ երջանիկ եմ, որ այդ խմբի մեջ էի: Առաջինը որ այն պատմական իրադարձություն էր, երկրորդը որ ես այն ֆիքսում էի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի մեջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատմական պատարագին ասաց Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:

Սարգսյանը նաև լուսանկարներ է արել, որոնք պահպանվելու են արխիվում:
Նա  նկատեց, որ ամբողջ աշխարհում մի միլարդ երկու միլիոն կաթոլիկ կա և սա շատ մեծ  իրադարձություն էր, քանի որ  մենք ինչ էլ անեինք այս արդյունքին չէինք հասնի:

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը իրադարձությունը գնահատում է մեկ բառով. «Գրանդիոզ միջոցառում էր, որը իսկապես պատմական իրադարձություն էր: Կա մի ենթատեքս, որի մասին չի կարելի մոռանալ:Սա  զուտ հայկական իրադարձություն չէր: Եթե Հռոմի պապը նման վերաբերմունք է հանդես բերում մեր ազգային խնդիրների նկատմամբ և բարձրաձայնում է Հայոց ցեղասպանության խնդիրը, ուրեմն սա զուտ Հայոց ցեղասպանության խնդիր չէ այլ քույր եկեղեցիների համագործակցության` ընդգծված, արտահայտիչ դրսևորում:

Երբ որ դու հետևում ես ամբողջ քրիստոնյա աշխարհի տարաձայնությունների պայքարի շղթային, տեսնում ես, որ  դրանք ի վերջո հանգեցրել են նաև պատերազմների ու ամբողջ աշխարհը բաժանվել է մի քանի մասերի: Հիշենք կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների բաժանումը ու նաև մեր բաժանումը քաղկեդոնից»,-նշեց պատմաբանը ու հավելեց, որ քրիստոնյա աշխարհը պետք է դիտել որպես մեկ ամբողջականություն:

Նրա դիտարկմամբ՝ շատերը թշնամաբար էին խոսում հայ կաթողիկե եկեղեցու մասին, սակայն պետք է ասել, որ կաթողիկե եկեղեցին  իր ավանդը ունեցավ Հռոմի պապի այս որոշման մեջ:

«Առաջիկայում մենք կտեսնենք այն շղթայական ռեակցիան, որը կբերի հատկապես կաթոլիկ երկրների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը Հռոմի պապի ճանաչելուց հետո արդեն քրիստոնյա աշխարհի կաթոլիկ և բողոքական եկեղեցու առաջնորդները շատ վատ վիճակում են հայտնվել: Նկատի ունեմ  ԱՄՆ-ը,նկատի ունեմ  Անգլիան»,-ասաց Մելքոնյանը:

Մելքոնյանը նկատեց նաև, որ մի շարք երկրներում Հռոմի պապի նկատմամբ ուղղակի պաշտանմունք է գործում և սա բոլոր առումներով նպաստավոր գործոն կհանդիսանա Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

«Մենք պետք է հասկանաք, որ Հռոմի պապի խոսքը բնականաբար քաղաքական ենթատեքստ ուներ»,-հավելեց Աշոտ Մելքոնյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ