16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Մի վիթխարի աշխարհ է բացվում մեր գրականության առջև»

«Շատ մեծ երևույթ է այն, ինչ որ կատարվել է: Տիեզերական սրբերի շարքին դասելն իր հետ բերում է մեր հոգևոր արժեքների, մշակույթի վերանայում»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ խոսելով Գրիգոր Նարեկացուն՝ տիեզերական եկեղեցու վարդապետի կոչում տալու մասին: Նա նշեց, որ Նարեկացին շատ պարկեշտ ու համեստ մարդ է եղել, եղել է իր ժամանակի հսկաներից մեկը, սակայն նրան հիշել են մահից հարյուր տարի հետո:

«Նարեկացին դասվել է հայոց ազգային սրբերի շարքը, ապա սկսվել է նարեկագիտություն»,-նկատեց նա՝ հավելելով, որ ամբողջ Աստվածաշունչն ու հինգերորդ դարի շարականներն ընդգրկված են «Նարեկում»: «Այսօր Նարեկացուն սրբադասելով՝ մի վիթխարի աշխարհ է բացվում մեր գրականության առջև, և մենք՝ գրական աշխարհի մարդիկ, պարտավոր ենք այդ մասին լուրջ մտածել»,-ասաց նա: Ըստ Գասպարյանի՝ պետք է մտածել Նարեկացուն աշխարհի տարբեր լեզուներով թարգմանելու մասին:

Նարեկաբույժ Արմեն Ներսիսյանը հավելեց, որ սկզբում Նարեկացուն անվանում էին հերետիկոս, քանի որ նրա ստեղծագործությունները նման չէին մյուս աղոթքներին: «Միայն 20-րդ դարում հասկացան, որ մարդու ճանաչողության մեջ զգայականից բացի մարդու ճանաչողությունն այլաբանական է: Մենք ոնց ենք ասում՝ էշի մեկն է: Տասը դար հետո հասկացան այդ գիտելիքների իմաստը:

Ինչու նա դասվեց սրբերի դասվին, որովհետև նմանատիպ աշխատանք, նմանատիպ միջոց չկա բացի «Նարեկից»: Այն բանալի է, որ ճեղքում է մեզ»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ