23 Մայիսի, Չորեքշաբթի, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Եթե գնամ, կդառնամ թուրքերի թշնամին. ապրիլի 24-ին Ազնավուրը Հայաստան չի գա. News.am

image_26860

 Շառլ Ազնավուրն իր 90 տարեկան հասակում հեռու է «թոշակի գնալու» մտքից: Մուրիեսի իր առանձնատանը նա բազմաթիվ նախագծեր, մտահղացումներ ունի: Ելնելով դրանից՝ նա ցանկացել է ակտիվորենմասնակցել «Ազնավուրի պատմությունը – 2015» հեռուստա եւ ռադիոհաղորդումների շարքին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, գրում է News.am-ը:

Ձեր ծնողները Ֆրանսիաեն տեղափոխվել 1923թ. Ինչպե՞ս է դա եղել։

Ես չգիտեմ։ Նրանք տեղափոխվել են Հունաստանից։ Ենթադրում եմ, որ նրանք եկել են Մարսելով։ Հավանաբար նրանք, ովքեր ոսկի ունեին մայրերի երկար զգեստների մեջ թաքցրած՝ կարող էին ավելի հեռու գնալ՝ Ավինյոն, Վալանս կամ Փարիզ։ Մոտավորապես այսպես է իր գրքում պատմում հրեա Մարեկ Ալթերը։

Ձեր ծնողները պատմե՞լ են, թե ինչպես են փրկվել Ցեղասպանությունից։

Ոչ։ Բայց ես գիտեմ, որ հայրս Ռուսաստանի հպատակ էր, ինչը նրան հնարավորություն տվեց իտալական նավ նստել։ Երբ թուրք զինվորները եկան, նա կարող էր ասել. «Մենք այլեւս Թուրքիայում չենք, սա չեզոք տարածք է»։ Այդ շրջանի բոլոր մյուս ներգաղթյալների նման նրանք եկել էին Սալոնիկ քաղաքից։

Իսկ հենց Ցեղասպանության մասին նրանք չե՞ն պատմել։

Ոչ։ Մայրս միշտ ողբում էր իր ընտանիքի համար։ Սակայն նրանք չէին խոսում այդ մասին, որպեսզի մենք չմտածենք, թե ամեն  բան այդքան լուրջ է։

Նրանք պահպանե՞լ էին  հայկական ավանդույթները։

Սկզբում հայրս գումար էր վաստակում ներգաղթյալների համար երգելով։ Նա երգում էր ռուսերեն, հայերեն, իդիշ։ Նա հայկական պարահանդեսներ էր կազմակերպում եւ հավանաբար, նա այն ժամանակ լավ էր վաստակում։ Սակայն մեր ծնողները մեզ չէին պարտադրում հայկական ավանդույթները, բայց եւ չէին արգելում հետեւել դրանց։

Դուք առաջին անգամ Հայաստանը բացահայտեցիք 1963թ….

Անկեղծ ասած՝ մենք երջանիկ էինք, որ կոմունիստական կարգերը հասել են Հայաստան, քանի որ կոմունիզմը պաշտպանեց Հայաստանը։ Ճիշտ է, նրանք, ովքեր մշտական բնակություն Հաստատեցին Հայաստանում 1947թ. իրենց կյանքի վերջին օրերը ճամբարներում  անցկացրեցին։  Ես Հայաստանն ավելի լավ ճանաչեցի այն ժամանակ, երբ երկիրը դժվարությունների առաջ կանգնեց։ Ես  արթնացա եւ ասացի ինքս ինձ, որ պետք է պատմական հայրենիքի համար ինչ-որ բան անել։  Ծանոթներս ինձ հարցնում էին. «Դու վերադառնում ես հայրենի՞ք»։ Ես պատասխանում էի, որ իմ հայրենիքը Ֆրանսիան է։

Դուք ին-որ պարտավորություններ ունե՞ք Ցեղասպանության ճանաչման հարցում։

Ես լավ հարաբերությունների մեջ եմ թուրքերի հետ։  Ես հասկանում եմ, որ մենք նրանց հետ ընդհանուր շատ բան ունենք։ Նրանք նույնպես մեզ հետ ընդհանուր շատ բան ունեն։ Ես կողմ եմ, որ թուրք երիտասարդները այդ մասին տեղեկանան ոչ թե գրքերից ու թերթերից, քանի որ դրանք  աղավաղված են։ Ես կարծում եմ, որ Անկարան պետք է կարեւոր որոշում կայացնի։ Չեմ ասում թուրքերը, ասում եմ՝ Անկարան։ Թուրքիան հզոր երկիր է, սակայն ավելի հզոր կլիներ, եթե ճանաչեր այն, ինչ եղել է։

Այդ մասին։ Ի՞նչ կասեք Ֆրանսիայի հայերի մասին։

Սկզբում նրանք համաձայն չէին իմ գաղափարների հետ, սակայն ժամանակի ընթացքում պատկերը փոխվեց։ Ի՞նչ ենք մենք պահանջում Թուրքիայից։ Ճանաչու՞մ։ Դա ամենակարեւորն է։ Սահմանների բացու՞մ։ Դա նույնպես շատ կարեւոր է։ Ոչ պակաս, քան առաջինը։ Երրորդը, ինչը մենք կարող ենք պահանջել, մեր հողերն են։ Բայց ո՞վ կգնա այնտեղ ապրելու։ Պետք է ռացիոնալ մտածել։ Այնտեղ պետք է վերաբնակեցնել 2 մլն մարդ, այնքան, որքան մարդ հիմա պետք է Հայաստանին։ Անկարայի խնդիրը շատ պարզ է։ Ամեն դեպքում, դա նրանց համար ավելի էժան կլինի, քան ֆինանսավորել ժխտողներին, որոնք ոչինչ չգիտեն պատմության մասին եւ ասում են, ինչ պատահի։

Մասնակցելո՞ւ եք ապրիլի 24-ի միջոցառումներին։

Ոչ։ Պետք է չեզոք մարդ ունենանք։ Եթե գնամ, կդառնամ թուրքերի թշնամին։ Ես նրանց թշնամին չեմ, նրանք դա գիտեն եւ խոսում են այդ մասին։ Սակայն, եթե շարունակեմ, ապա կդառնամ այդ թշնամին։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ