27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թուրքից վերան են, մանյակներ… խոշտանգված աղջկա բողոքը հասավ նախագահական

Հայկանուշ Միքայելյան

“Ընդդեմ կանանց դեմ բռնության” կոալիցիան այսօր Հայաստանի նախագահի նստավայրի առաջ ցույց էր կազմակերպել` սկեսուրի եւ ամուսնու կողմից դաժան ծեծի եւ խոշտանգումների ենթարկված Մարիամ Գեւորգյանի գործի առնչությամբ:

Դատավարությունը ընթանում է դռնփակ, ինչն էլ զայրացրել էր  Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչներին: Մարիամը այս գյուղից է: Նրանք պահանջում են խստագույն Թուրքպատիժ եւ դռնբաց դատական նիստ:

“Մարիամը մեր աչքի առաջ մեծացած երեխա է, մենք իրենից միայն լավն ենք տեսել: Իրենք շատ հանգիստ, համեստ, գյուղում հարգված ընտանիք են: Սենց դաժանություն մենք չենք պատկերացնում, թուրքից վերան են, մանյակներ ու մարդասպաններ: Երբ Մարիամին բերեցին` խիղճդ չէր տանում տեսնել, աչքերս փակում` դուրս էի գալիս”,-լրագրողներին պատմեցին գյուղի բնակիչները:

Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը` Հայկանուշ Միքայելյանը, հարսին խոշտանգումների է ենթարկել որդու` Դավիթ Զիրոյանի հետ Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրվել է մեղադրանք քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) եւ 119 (խոշտանգում) հոդվածներով: Իսկ Զիրոյանը պատասխատավությունից ազատվել է համաներմամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ