26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի “մագնիսական գրոհները” եւ Բաքվի հոգեկան խանգարումը. ցնդաբանություն

Ադրբեջանական “Բիզիմ Յոլ” թերթին տված հարցազրույցում Տունզալյա Բայրամովա անունով մի կին, ով իրեն հոգեթերապեւտ է համարում, հայտարարել է, որ ադրբեջանցիների ներկա հոգեկան վիճակի խանգարումների, ինչպես նաեւ Ադրբեջանի  սոցիալական եւ ֆինանսական խնդիրների  համար մեղավոր են Հայաստանի “մագնիսական գրոհները”:

Կնոջ համոզմամբ` ադրբեջանցիների դեպրեսիայի, հասարկության մեջ առկա ագրեսիայի, թշնամության եւ նման այլ երեւույթների 20 տոկոսը մագիայի արդյունք է:

Նա հայտարարել է, որ Հայաստանն իբր թե հարձակում է գործում Ադրբեջանի վրա էներգետիկ ալիքների միջոցով, որոնք մարդկանց մոտ ագրեսիա եւ վրեժխնդրություն են հարուցում:

Իսկ լրագրողի այն հարցին, թե ինչն է պատճառը, որ Ադրբեջանում ամեն օր մի քանի երիտասարդ է ինքնասպան լինում, Բայրամովան պատասխանել է, որ ամեն ինչ պայմանավորված է դաստիարակությամբ: “Մեր օրերում ուսուցիչները չեն կարողանում երեխաների հետ ընդհանուր լեզու գտնել, ինչպես սովետական ժամանակներում”,-նշել է հոգեթերապեւտը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ