26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պահածո չենք ուտի. 168 ժամ

Հայաստանյան պտուղբանջարեղենային պահածոների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները լուրջ խնդրի առաջ են կանգնել: Ըստ “168 ժամ”-ի, ապակյա տարաներ արտադրող “Սարանիստը” եւ  “Գլաս ուորլդ քամփնին” հրաժարվում են տեղական շուկային ապակյա տարաներ վաճառել: Առաջինը պնդում է, որ ընդհանրապես դադարեցրել է արտադրությունը կապված վերազինման հետ, իսկ երկրորդ ընկերությունը տեղական արտադրողի համար մինչեւ օգոստոս տարաներ չի կարող արտադրել, քանի որ իրենց արտադրանքն արտահանվում է Վրաստան` “Բորժոմիի” պատվերով:

Այս հարցով երեկ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը: Նա հորդորել է քայլեր ձեռնարկել խնդիրը լուծելու համար` ավելացնելով, որ “ գյուղատնտեսությունը հայտարարված է գերակա ոլորտ, եւ այս առումով այն հանրապետության նախագահի ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Յուրաքանչյուրս պետք է նպաստենք մթերման գործընթացի ժամանակին ու անկորուստ կազմակերպմանը, որով պայմանավորված է ոլորտի զարգացումը”: “Թե հանդիպումն ու նախագահի անվան հիշատակումն ի՞նչ ազդեցություն կունենան իրավիճակի վրա, ցույց կտա ժամանակը”,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ