27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀԱԿ-ն արդեն ընտրել է. Չորրորդ ինքնիշխանություն

ՀԱԿ-ի անդամ պատգամավորներն ընտրել են այն հանձնաժողովները, որտեղ իրենք աշխատելու են: Ըստ ”Չորրորդ ինքնիշխանության”, խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ընդգրկվել է Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում, նաեւ`Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում: Հրանտ Բագրատյանն ընդգրկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, նաեւ` ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: Ստեփան Դեմիրճյանն ընդգրկվել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում: Գագիկ Ջհանգիրյանն ընդգրկվել է Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում, նաեւ` Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Լյուդմիլա Սարգսյանն ընդգրկվել է Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում: Նիկոլ Փաշինյանն ընդգրկվել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, նաեւ` Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում: Թերթը հիշեցնում է, որ  Կոնգրեսի խմբակցության  ղեկավարը Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ