27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

«Զատիկ» մանկատան 12 տարին չլրացած տղաների նկատմամբ կատարվել են սեքսուալ բնույթի գործողություններ . Ժողովուրդ

Վազգեն Սամվելի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել։ Նա 12 տարին չլրացած անձանց նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։ «Զատիկ» ԵԱԿ ՊՈԱԿ- սաներ Ա. Մ.-ի և Ա.Ա.-ի նկատմամբ, օգտագործելով վերջինների անօգնական վիճակը, կատարել է սեքսուալ բնույթի այլ գործողություններ, ինչպես նաև կրկին 12 տարին չլրացած անձի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, այն է՝ նույն կենտրոնի սան Ալեն Մարտիրոսյանի նկատմամբ, օգտագործելով վերջինիս անօգնական վիճակը, կատարել է սեքսուալ բնույթի այլ գործողություններ: «Ժողովուրդ»-ն է գրում ու հիշեցնում, որ այս տարի դիտորդ խմբի անդամները գնացել էին Զատիկ երեխաների աջակցման կենտրոն եւ խիստ մտահոգություններ էին հայտնել։

Ինքնավնասման փորձեր` երեխաների մոտ, ինքնասպանության մտքեր՝ անչափահաս հղիի մոտ, կապտուկներ՝ մյուս երեխաների մարմնին. դիտորդներն ահազանգում են՝ Երևանի «Զատիկ» աջակցության շուրջօրյա կենտրոնի երեխաներն իրենց մտահոգիչ պատմություններ են պատմել։

«Ինչպես կարևոր է այս ենթադրյալ դեպքերը՝ լույս սփռվի սրանց վրա, այնպես էլ, իհարկե, մեղավորները, առնվազն՝ կարողությունները զարգանան այն մարդկանց, ովքեր չունեն համապատասխան կարողություններ և ովքեր կարող են և մեղավոր են եղել այս իրավիճակի համար», – «Ազատության» հետ զրույցում ասել էր դիտորդական խմբի անդամ Հայկ Մկրտչյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ