27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

՛՛Ապագա Թեքնոլոջիսը՛՛ ՝ կրկին ,,Հայաստան՛՛ համահայկականի առցանց նվիրատվության համակարգի անվտանգության երաշխավոր

Ամերիկյան Սիմանտեք-Վերի Սայն` Symantec-VeriSign ընկերության հայաստանյան ներկայացուցիչ՛՛Ապագա Թեքնոլոջիսը՛՛  արդեն երկրորդ անգամ երկու տարի ժամկետով անվճար ստանձնում է ՛՛Հայաստան ՛՛  համահայկական հիմնադրամի առցանց նվիրատվության համակարգի անվտանգության ապահովումը:

Ավանդական դրամահավաք միջոցառումներին զուգահեռ Հիմնադրամը նվիրատվություններ է ընդունում նաեւ առցանց (օնլայն)` Հիմնադրամի պաշտոնական www.himnadram.org կայքում տեղադրված DONATE ONLINE բաների միջոցով կամ այցելելով https://donate.himnadram.org/ կայքէջ:

ՙՇուրջ 2 տարի է, ինչ գործում է Հիմնադրամի առցանց նվիրատվության համակարգը, որն այս կարճ ժամանակահատվածում ձեռք է բերել նվիրատուների վստահությունը` անվտանգ ու հարմարավետ լինելու շնորհիվ: Շնորհակալություն ՛՛Ապագա Թեքնոլոջիսի՛՛ թիմին աջակցության համար՛՛ ,- ասում է Հիմնադրամի ծրագրերի համակարգող Մագդա Մարկոսյանը:

Առցանց համակարգը հնարավորություն է տալիս նվիրատվություններ կատարել American Express, Visa, MasterCard, Discover, Diner’s Club, այս տարվանից նաեւ ARCA վիրտուալ քարտերից, բանկային հաշվեհամարներից, կամ PayPal վճարային համակարգի օգտատիրոջ հաշվեկշռից: Այս կերպ նվիրատվություններ կատարելու համար անհրաժեշտ է մուտքագրել նվիրատուի անուն-ազգանունը, բնակավայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն եւ նվիրաբերվող գումարը:

՛՛ՙՆվիրատուները կարող են վստահ լինել, որ նվիրաբերված ցանկացած գումար կհասնի հասցեատիրոջը՚՛՛,- վստահեցնում է ՛՛Ապագա Թեքնոլոջիս՚՛՛ընկերության տնօրեն Միշել Դավուդյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ