27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

«ՀայաՔվե»-ի նախաձեռնությունը կքննարկվի դեկտեմբերի 4-ին: Չալաբյանին նորից կուղարկե՞ն բանտախուց. Ժողովուրդ

Դեկտեմբերի 4-ին ԱԺ-ում կքննարկվի «ՀայաՔվե»-ի քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, ըստ ամենայնի, բացասական եզրակացություն կտա օրինագծին, եւ այն նույնիսկ չի ընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։

Զարմանալի «զուգադիպությամբ» նույն օրերին՝ դեկտեմբերի 5-ին եւ 8-ին, տեղի են ունենալու նաեւ «ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանի դեմ արդեն մեկուկես տարի ձգվող քրեական գործի դատաքննության ամփոփիչ լսումները, եւ դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարդալու է դատավճիռը։

Ամիսներ շարունակ կալանավայրում անցկացրած Ավետիք Չալաբյանի դեմ այս քրեական գործը, ինչպես հետո պիտի պարզվեր, ամբողջապես շինծու մեղադրանքով էր՝ իբր հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռելու հիմքով։

Պարզապես, ինչպես տասնյակ այլ ընդդիմադիր գործիչների, Չալաբյանի դեպքում էլ իշխանությունը նրա քաղաքական ակտիվությունը փորձում է կասեցնել նրա դեմ քրեական հետապնդմամբ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ