26 Փետրվարի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ-ում քաղաքական զարգացումները տեղի են ունենում քաղաքական հալածանքների ճանապարհով. Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի գնահատմամբ՝ Հայաստանում քաղաքական զարգացումները, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, բացի նիկոլական խմբակից, տանում են դեպի քրեակատարողական հիմնարկներ:

«Այո, որովհետև Հայաստանում ազատ խոսքը դատապարտելի է, այստեղ չի կարող լինել ազատ տեղաշարժ, քաղաքացիական ձևավորված գիտակցություն, քաղաքական անհատներ ու կազմակերպություններ: Այդ մարդիկ ու կազմակերպությունները բարձրաձայնում են հայրենիք ունենալու ցանկությունը, ինչն ազդում է Նիկոլի նյարդերին ու չի մտնում իր դավաճանական ծրագրերի մեջ: Հայաստանում քաղաքական զարգացումները Հայաստանի քաղաքացիների համար տեղի են ունենում քաղաքական հալածանքի ճանապարհով:

Եթե մեր քաղաքացիները կմտածեն, որ իրենք շատ մեծ տարբերություններ ունեն, օրինակ՝ Արմեն Աշոտյանից, Նարեկ Մալյանից, Տաթև Վիրաբյանից, զոհված զինծառայողների մայրերից ու հայրերից, որոնց ժամանակ առ ժամանակ բռնում-բաց են թողնում, արցախցի անչափահասներից, ովքեր կալանավորված են, Լևոն Քոչարյանից, Մամիկոն Ասլանյանից, մյուս 50 քաղաքացիներից, ում գոնե մենք իդենտիֆիկացրել ենք՝ որպես քաղաքական անարդարացի հետապնդումների ու շինծու, կարված գործերի արդյունքում հալածվողների, ապա դա այդպես չէ: Որևէ մեկս էլ նրանցից ո՛չ լավն ենք, ո՛չ վատը: Այդ քաղաքական հալածանքի տակ հայտնվելու հնարավորություն ունենք յուրաքանչյուրս»,- վստահեցրեց Աննա Մկրտչյանը:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Հայաստանում քաղաքական զարգացումները դիտավորությամբ մշակված քաղաքականություն է, որը տանում է հստակ պլանավորված հանգրվանի:

«Մարդիկ, ովքեր այն ժամանակ Հայաստան են ներմուծել նիկոլական սցենարը, ունեցել են մի շատ հստակ նպատակ՝ գտնել մի դավաճանի, ով խնդիր չի տեսնի երկու հայկական մայրաքաղաքների չգոյությունը կազմակերպելու հարցում: Ով խնդիր չի տեսնի, օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհը հանձնելու հարցում: Ով խնդիր չի տեսնի 40 հազար քկմ հայկական հողը ծախելու մեջ»,- ցավով արձանագրեց Աննա Մկրտչյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

168.am

KFC

Արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ