21 Փետրվարի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում և Արցախում տեղի ունեցած բոլոր խոշոր ներդրումներն արվել են նախորդ իշխանությունների, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին

Արտակ Զաքարյան (4)

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Որքան էլ, որ հայրենի Արցախը հանձնած և հազարավոր երիտասարդների զոհվելու պատճառ դարձած կառավարիչները խոսեն Հայաստանի ցուցանիշների բարելավման մասին, դրանից իրականությունը չի փոխվելու:
Աջ ու ձախ խոսում են “ազատ շուկայի” մասին, տնտեսական մենաշնորհների` իբրև թե վերացման մասին, բայց դրանից, միևնույն է, արտաքին ներդրումները չեն գալիս Հայաստան:

Իսկ ո՞վ կբերի ներդրում անի մի երկրում, որի ժողովուրդն իր ապագայի վերաբերյալ անորոշ պատկերացումներ ունի:
Ո՞վ է երաշխավորելու ներդրումները, որտեղ նույնիսկ պետության արտաքին անվտանգության հարցերը լուծված չեն, և բարձրագույն իշխանություններն ու քաղաքական համակարգը խոսում են հնարավոր նոր պատերազմական ռիսկերի մասին:

Ո՞վ կվստահի իր ներդրումները մի կառավարությանը, որն արտաքին հարաբերություններում հայտնի է դարձել որպես անվստահելի, տեղից-տեղ թռչող, դաշնակից ու գործընկեր երկրների հետ կայուն հարաբերություններ չունեցող:
Ո՞վ է պատրաստ երկարաժամկետ ներդրումներ ու կապիտալ ծախսեր անել մի երկրում, որի կառավարությունը չի կարողանում երաշխավորել իր քաղաքացիների ու Արցախի հայրենակիցների մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը:

Ո՞վ է այն անխելք ներդրողը, որը կհավատա մի կառավարությանը, ով իր գործունեության ծրագրում գրված հիմնական դրույթներին հակառակ ու հակասող քաղաքականություն է իրականացնում:
Խոշոր բիզնեսը և հատկապես արտաքին ներդրումները, ցանկանացած պետության զգայուն ոլորտներից մեկն են: Չկա անվտանգություն, կայունություն, սոցիալական արդարություն, քաղաքական կանխատեսելիություն, արտահանման և ներկրման երաշխավորված քաղաքականություն՝ չի լինելու նաև ներդրումային գրավչություն: Թշնամանք ու հանրային պառակտում տարածող իշխանությունը ինչպե՞ս կարող է գրավչություն ապահովել արտաքին ներդրողների համար:
Հայկական “ժողովրդավարության” փուչիկն այլևս գրավիչ չէ: Այն փչվել է միայն նրա համար, որպեսզի արտաքին խաղացողներն իրենց ռազմավարական ծրագրերն առաջ տանեն՝ սեփական շահերի համար, բացահայտ կերպով օգտագործելով ՀՀ կառավարիչներին:

Հայաստանում և Արցախում տեղի ունեցած բոլոր խոշոր ներդրումներն արվել են նախորդ իշխանությունների, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին՝ հստակ երաշխիքների և վստահելի գործընկերային հարաբերությունների պարագայում:
Արտաքին բիզնեսի համար, այսօրվա Հայաստանն օգտագործվել և օգտագործվում է որպես տրանզիտ, որից պետությունը որևէ մնայուն արժեք չի շահում՝ բացի ֆինանսական շրջանառությունից ստացված եկամուտներից: Դրանք էլ պարզ չէ, թե ո՞ր ոլորների զարգացմանն են ծառայել կամ ծառայում» :

KFC

Արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ