04 Մարտի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանի քաղաքականության հետևանքով ԼՂ հայերը կորցրին պետականությունը, խախտվեց ՀՀ տարածքային ամբողջականությունը. Աբխազիայի նախագահ

370226997_24207659555546580_5229795907391593042_n

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Աբխազիայի ինքնիշխանությանը հակասող փաստ է համարել, և կոչ է արել հրաժարվել վրացամետ հռետորաբանությունից:Այս մասին հայտնում Թերթը հղում անելով Sputnik Абхазия-ին:

«Հայաստանի Հանրապետության ներկայիս ղեկավարությունը, Արևմուտքի ազդեցության տակ, հայտարարություններ է անում, որոնք հակասում են Աբխազիայի Հանրապետության ընտրած ուղուն:
Հայաստանի վարչապետն իր վերջին հայտարարության մեջ պաշտպանել է «Վրաստանի միասնականությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ժողովրդավարությունը», ինչը էապես հակասում է Աբխազիայի Հանրապետության ինքնիշխանության փաստին:
Աբխազիայի հայերն ունեն այն ամենը, ինչ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ երաշխավորել ղարաբաղցի հայերին, ովքեր իր վարած քաղաքականության արդյունքում բախվեցին պետականության փլուզման և հայրենի հողից զանգվածային արտահոսքի ողբերգությանը։

Ավելին, Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքը եղել է հենց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը: Հիմնվելով իրերի փաստացի վիճակի վրա՝ «միասնությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը» ամենահարմար բնութագրերն են Աբխազիայի Հանրապետությանը, ժողովրդավարական պետության, որը վերահսկում է իր ողջ տարածքը, որի անկախությունը ճանաչված է Ռուսաստանի Դաշնության կողմից և մի շարք այլ երկրների։ Մենք կոչ ենք անում Հայաստանի ղեկավարությանը արտաքին քաղաքականությունն իրականացնելիս հաշվի նստել փաստացի իրավիճակի հետ»,- ասված է հայտարարության մեջ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ