27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Մենք Հայաստանի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք. Արցախի նախագահ

Այն, ինչ կատարվում է Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց, ավելի է ծանրացնում վիճակը, այս մասին հայտարարեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Բոլորս էլ դժվար իրավիճակում ենք ու այն, ինչ այստեղ կատարվում է, ավելի է ծանրացնում մեր վիճակը։ Մեր թշնամին մեկն է, բոլորս էլ գիտենք։ Ես բոլորիդ ու ձեր ընտանիքների առաջ պատասխանատու եմ», – դիմելով ակցիա անող արցախցիներին՝ նշեց Շահրամանյանը։

Նա ասաց, թե արցախցիները Հայաստանի ճակատագիրը վտանգելու իրավունք չունեն։

«Ես պատրաստ եմ բոլորի հետ հանդիպել, քննարկել հարցերը, ամեն ինչ իր պատասխանն ունի», – ասաց Շահրամանյանը՝ խնդրելով իրեն ժամանակ տալ, հաջորդ շաբաթ հանդիպում կկազմակերպի բողոքող արցախցիների հետ։ Այս հայտարարությունից հետո իրավիճակը լարվեց, արցախցիները չհամաձայնեցին ժամանակ տալ։

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ