26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թունավորումների հարցն անհարկի եք սրում. Արա Ասոյան

ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն այսօր լրագրողների հետ զրույցում խորհուրդ տվեց ամռանը հրաժարվել ՛՛ձմեռային՛՛ սննդակարգից. տարվա շոգ ամիսներին  հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստը առաջարկում է օգտագործել քիչ ճարպեր պարունակող սննդատեսակներ, հրաժարվել  կամ սահմանափակել կաթնամթերքը, բացի, իր իսկ բնորոշմամբ՝ հրաշագործ մածունից, սննդակարգում նվազագույնի հասցնել մսամթերքը:

Առհասարակ, Արա Ասոյանի համոզմամբ, սննդային թունավորումների հարցն անհարկի ենք սրում լրագրողներս: ՛՛ Բոլորդ նորմալ սնվում եք, թունավորվո՞ւմ եք՛՛,- հարց ուղղեց բանախոսը, հավելելով, որ չնայած այսօր հիվանդանոցներում սննդային թունավորման դեպքեր չկան, բայց եւ լավ կլինի հիշել, որ Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որտեղ ամռան եւ ձմռան ջերմաստիճանային տարբերությունը մոտ 65 աստիճան է:

Մասնագետը տարվա այս շրջանում 3 բան է կարեւորում. պակասեցնել ՛՛խորովածաքաբաբային՛՛սնունդը, հեռու մնալ կրեմային խմորեղենից, մշտապես օգտագործել մածուն:

Փորձագետը զարմանում է , որ գնորդներից շատերն անտարբեր են խանութներում հաճախ խախտվող  հիգիենայի կանոնների նկատմամբ.,,Վաճառողներից շատերը նույն ձեռքով դրամ են հաշվում եւ երշիկ կտրտում. ինչո՞ւ չեք ըմբոստանում, այ, սրա դեմ է պետք բողոքել՛՛:

Վաճառվող սննդամթերքի վերահսկման համակարգը հանրապետությունում գլխավոր ինֆեկցիոնիստը հստակ աշխատող բնորոշեց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ