26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քաղաքապետը “թռնում” է

Աղասի Հակոբջանյան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սիսիանի քաղաքապետի տեղակալ Աշոտ Գրիգորյանի դատավարությունը: Նա մեղադրվում է քրօրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասի` պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ: Ըստ հայցի, նա եւ քաղաքապետարանի ֆինբաժնի պետ Համիկ Ստեփանյանը Սիսիանի բնակիչ Անահիտ Ղուկասյանից խարդախության միջոցով նրան պատկանող Սիսիական 39/2 հասցեում գտնվող հողաբաժնից պահանջել են 1700քմ տարածք:

Արդյունքում` Անահիտը կրել է 11 մլն 255 հազար դրամի վնաս: Ըստ որոշ տեղեկությունների, սա արվել է Սիսիանի քաղաքապետ, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանի ցուցումով: Սակայն վերջինս հրաժարվել է օգնել իր ենթականերին` ասելով, “արել եք, պատասխան տվեք”: Մեղադրյալները “քսիֆ” են ուղարկել քաղաքապետին, որ եթե շարունակի իրեն պահել նման կերպով, ապա դատարանին կպատմեն իրականությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ