27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կիսահղի ԲՀԿ-ին` “Հանրապետական” հիվանդանոց. Առավոտ

ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանն, որն անցած ընտրություններում ընդգրկված էր “Ժառանգության” համամասնական ցուցակում կարծում է, որ ԲՀԿ-ն կիսահղի վիճակում է: Այս մասին նա ասել է “Առավոտ”-ի թղթակցին:

“Պարոն Ռուբինյանի այս տպավորությունը նրանից է, որ  թեեւ “Բարգավաճ Հայաստանը” հայտարարում է, որ ընդդիմություն է, այնուհանդերձ, նախարարական պորտֆել ունի, որքան էլ բացատրություններ հնչեն, թե սպորտը քաղաքականության հետ կապ չունի, ԲՀԿ-ն նաեւ չորս խորհրդարանական հանձնաժողովներում ունի նախագահներ, փոխնախարարներ, մարզպետներ”,-գրում է թերթը:

Ավելին, մեր զրուցակիցը բավականին վիճելի է համարում պնդումը, որ սպորտը քաղաքականության հետ կապ չունի, քանի որ, այդ դեպքում կարելի է ասել նաեւ, որ գյուղատնտեսությունն ու առողջապահությունն էլ քաղաքականության հետ կապ չունեն ու հիշելով ընտրությունների շրջանում տարածված հումորը, որ “Հանրապետական” հիվանդանոց կա “Բարգավաճ” հիվանդանոց չկա, այս ամենին հումորով է վերաբերվում:

“ԲՀԿ-ն ոչ իշխանություն է, ոչ էլ ընդիմություն, որովհետեւ, եթե այդ մարդկանց եւ իրենց պարտնյորների պատկերացրած երկիրը բնութագրենք, ինչքան էլ Սերժի դուրը չգա` երկիրը երկիր չի”,- ասել է Ռուբինյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ