27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է

Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է։ Այդ մասին ընկերությունը հայտարարություն է տարածել։

«Ապրիլի 14-ի երեկոյան ժամերից սկսած՝ ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար կրակահերթեր են իրականացվում Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Հանքավայրի աշխատող անձնակազմը բազմիցս փորձել է անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը, սակայն դրան խանգարել են իրականացվող տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցները։ Տուժածներ չկան, աննշան վնաս է պատճառվել տեխնիկային։

Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի։

Որպես հետևանք, Սոթքի բաց հանքում հետագա աշխատանքը անհնարին է դարձել՝ Ընկերության վերահսկողությունից անկախ հանգամանքների պատճառով։ Այդպիսով, Ընկերությունը բախվել է անհաղթահարելի ուժի հանգամանքների ազդեցությանը (ֆորս մաժոր):

Աշխատակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով, ԳՊՄ ԳՈԼԴ-ի ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցնել բաց հանքի շահագործումը և անձնակազմին ուղարկել հարկադիր պարապուրդի», – ասվում է հայտարարությունում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ