25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ումի՞ց ես կադաստրի վկայական ուզում՝ Ալիևի՞ց, դու ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին

Սրանք փորձում են խարխլել մեր ինքնության հիմքերը, մեր ազգային, հոգևոր մշակութային բոլոր խորքերը, պետության ու պետականության նոր կոնցեպտ են փորձում բերել՝ ՀՀ քաղաքացիներին վարժեցնելով իրենց տեսակի հետ՝ ողորմելի, վախկոտ, աներազանք. խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը։

«Պետության ու պետականության նոր կոնցեպտի մասին խոսում է մեկը, ով իր կամակատարների հետ ոչնչացրել ու ոչնչացնում է պետական բոլոր ինստիտուտները։ Վերջերս ասում է՝ խաղաղության պայմանագրի մեր պարամետրերը կարող են մեր ժողովրդի համար ընդունելի չլինել, բայց ասում է՝ հանրաքվե չենք անելու, պատասխանատվությունից խուսափել կնշանակի։ Կադաստրի վկայականի մասին է խոսում, անկախության հանրաքվե, Սահմանադրություն, ՄԱԿ-ի անդամ պետությունն ասում է, թե մենք կադաստրի վկայական չունենք։ Ումի՞ց ես կադաստրի վկայական ուզում՝ Ալիևի՞ց, որովհետև այլ տարբերակ չկա։ Հայաստան-Թուրքիա սահմանները հստակ են՝ Սովետական Միությունից սկսած, Հայաստան-Իրան սահմանները հստակ են, մեր արևմտյան սահմաններն են, որ ամեն օր խախտում է հակառակորդը», – ասաց Աղվան Վարդանյանը։

Պատգամավորն ասաց, թե հիշողությունը թարմացնել է պետք՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, թե Արցախը Հայաստան է և վերջ։

«Այսքանից հետո, եթե ասել ես՝ առանց Արցախի Հայաստան չկա, դու ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ, ի՞նչ պատճառ է, որ չես հեռանում, և ամեն օր տեսնում ենք պարտվածի քո դժգույն դեմքը։ Սա մի բանի մասին է վկայում, սա ուրացում է, իսկ ուրացողը չի կարող Հայաստանի ղեկավար լինել»,- ասաց Վարդանյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ