26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Որոշումը հասունացած էր՛՛

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով` հայ-թուրքական արձանագրություններն Ազգային ժողովից հետ կանչելու նախագահի որոշումը հասունացած էր: ”Ակնհայտ էր, որ մինչև ապրիլի 24-ը դա պետք է տեղի ունենար, բայց ավելի վաղ տեղի ունեցավ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

”Այս որոշումը պայմանավորված է նրանով, որ թուրքական կողմն արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո որդեգրեց իր նախկին քաղաքականությունը, սկսեց նախապայմանների լեզվով խոսել, հենց սկզբից ցույց տվեց, որ շարունակում է ճնշումների քաղաքականությունը Հայաստանի վրա և վերջին կաթիլն եղավ այն, որ Թուրքիան իր լկտի պահվածքը ցուցաբերեց հարյուրերորդ տարելիցի նախաշեմին: Սա միանգամայն հասկանալի որոշում էր ու պայմանավորված էր թուրքական իշխանությունների հակահայկական քաղաքականությամբ”,-նկատեց նա:

Հարցին, թե ինչ կտա արձանագրությունների հետ կանչումը մեզ, Սաֆրաստյանը պատասխանեց. ”Էական առումով ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա, քանի որ ըստ էության Թուրքիայի հետ հարաբերություններ չկան, բայց մյուս կողմից կարևոր էր նման որոշումը ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի նախաշեմին: Պարզ է, որ մենք չէինք կարող ապրիլի 24-ին մոտենալ` արձանագրությունները հետ չկանչելով”: Ռուբեն Սաֆրաստյանն արձանագրությունները հետ կանչելու նախագահի որոշումը չի կապում ներքաղաքական զարգացումների, ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ