26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այն, որ Տեղ համայքնը հանձնել են ու ԱԺ-ով փորձում են թեման ցրել, դա արդեն իսկ արձանագրված փաստ է. Հենրիխ Դանիելյան

Հենրիխ Դանիելյանը գրում է. «Նիկոլը մարդկանց ուշադրությունը կարևոր թեմաներից շեղելու ձևերը գտել է։

Նիկոլի «ֆաս» հրամանը կատարող ՔՊ-ական պատգամավորները ԱԺ֊ում փողոցային ռազբորկաներ են կազմակերպում, որ հանրության ուշադրությունը սևեռվի ոչ թե Տեղ համայնքում տեղակայված ադրբեջանցիների կողմը, այլ` ծեծկռտուքի։

Այսօր, ուշադրության կենտրոնում էր հայտնվել ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, ով իրենց` ՔՊ-ներին հարիր փողոցային պահվածքով կազմակերպեց ծեծկռտուք, որի մեղքը ՔՊ-ական ուսապարկերը գցեցին Հայաստան դաշինքի պատգամավոր Մհեր Սահակյանի վրա։

Իրավապահները միայն պատրաստ են պաշտպանել փողոցից եկած քպ֊ականներին, բայց, երբ ընդդիմության վրա բիրտ ուժ էին կիրառում, նրանց ծեծում` տարբեր մարմնական վնասվածքներ հասցնելով, այդ ժամանակ իրավապահներն ու՞ր էին։

Այն, որ Տեղ համայքնը հանձնել են ու ԱԺ-ով փորձում են թեման ցրել, դա արդեն իսկ արձանագրված փաստ է»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ