27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պարոն վարչապետ, Դուք չեք ընդունել ձեր սխալները. Վարդան Օսկանյանը` Տիգրան Սարգսյանին

“Պարոն վարչապետ, ձեր կառավարության հիմնական սխալը եղել է այն , որ Դուք չեք ընդունել ձեր սխալները: Դա մենք տեսել ենք անցած հինգ տարիներին եւ տեսանք նաեւ այսօր”,-խորհրդարանում շարունակվող կառավարության ծրագրի քննարկմանը քիչ առաջ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

“Այն, ինչ այսօր Դուք ներկայացրիք եւ այն, ինչ այսօր իրականություն է, իրար չեն համապատասխանում”,-հայտարարեց Օսկանյանը ու հավելեց.”Դուք բավական գունավոր ներկայացրիք իրավիճակը, նույնը մոտավորապես ասվում  է նաեւ ծրագրի նախաբանում, բայց վիճակագրությունը, որին ես հավատում եմ, այլ բան է ներկայացնում”:

Վարդան Օսկանյանը շեշտեց, որ կառավարությունը որեւէ խոսք չասաց պարտքերի մասին, որ սոցիալական ծրագրերն իրականացվել են պարտքերի միջոցով: Օսկանյանի խոսքով, պետական պարտքն այսօր արդեն անկառավարելի է դառնում:

Դիմելով վարչապետին, Օսկանյանը հնչեցրեց օրվա առաջին կեսին իր կողմից վարչապետին ուղղված հարցի պատասխանը, թե արդյոք հնարավոր էր խուսափել տնտեսության 14  տոկոսանոց տնտեսական անկումից. ”14 տոկոս անկումը երեք հիմնական պատճառ ունի` մեկը, իհարկե, տնտեսական ճգնաժամն է , մեկը ձեր ժառանգած տնտեսության կառուցվածքն է, իսկ երրորդը՝ Ձեր վարած քաղաքականությունը” : Նա համոզմունք հայտնեց, որ այս երեքի մեջ գերակշռողը երրորդ պատճառն է` կառավարության վարած “թերի եւ սխալ” քաղաքականությունը:

“Դուք չկարողացաք ճիշտ գնահատել տնտեսական ճգնաժամի առկայությունը եւ դրա ազդեցությունը մեր տնտեսության վրա”,-հայտարարեց Օսկանյանն ու նշեց, որ կառավարությունն այսօր էլ՝ խոսելով տնտեսության ռիսկերից, չի նշում այն ուղիները, որոնք թույլ կտան խուսափել դրանցից:

Օսկանյանը նաեւ հայտարարեց, թե անցնող հինգ տարիներին բարեփոխումներ չեն իրականացվել: ԲՀԿ-ական պատգամավորն ասաց նաեւ , որ կառավարության նախորդ ծրագրում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը շատ “ճոխ” էին, բայց դրանցից որեւէ մեկը չիրականացավ, եւ այժմ, Օսկանյանի խոսքով, կառավարությունը, վախենալով հին դասերից, դրան չի անդրադարձել:

Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ Տիգրան Սարգսյանը չի ձերբազատվել իր մոնետարիստական մտածողությունից, ինչը երեւում է նաեւ ծրագրում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ